Поиски пропавшего самолета

Ղազախստանում հիվանդ երեխային տեղափոխող ուղղաթիռ է կործանվել

4
Ղազախստանի հարավում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով մահացել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Ղազախստանի հարավում քաղաքացիական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով մահացել է 5 մարդ` բժիշկները, օդաչուն, հիվանդ երեխան ու նրա մայրը։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Ղազախստանը»` հղում անելով հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովին։

«Որոնում իրականացնող շտաբի տվյալով` ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան, լեռնային կիրճում։ Ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են»,- հայտնել է Իմանկուլովը։

Դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բոժկոն։

4