Автозавод Мазда Соллерс Мануфэкчуринг Рус  во Владивостоке

Մեքենայի գումարը վճարել է մանրադրամով

12
(Թարմացված է 13:25 24.01.2016)
Չինացին ավտոմեքենա է գնել և ամբողջ գումարը վճարել է մեկ յուաններով ու ավելի փոքր մանրադրամով

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Չինական Շանդուն շրջանի բնակիչը 52 հազար յուան (6,3 հազար դոլար) արժողությամբ ավտոմեքենայի համար վճարել է 1 յուաններով և ավելի փոքր մանրադրամով: Մեկ օր է պահանջվել, որպեսզի ավտոսրահի աշխատակիցները հաշվեն ամբողջ գումարը: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը:

Տղամարդը հայտնել է, որ պոլիէթիլենային փաթեթներ է վաճառում, իսկ գնորդները հիմնականում վճարում են մանր փողով: Նա նաև նշել է, որ փորձել է իր ունեցած գումարը փոխանակել մեծ փողով, սակայն շրջանի բոլոր բանկերը մերժել են նրան:

Տղամարդն ավտոմեքենա գնելու համար ավտոսրահ է գնացել հունվարի 22-ին, իսկ նրա վճարած գումարի հաշվարկն ավարտվել է հունվարի 23-ին: Ի դեպ, հաշվելու գործընթացին 15 աշխատակից է մասնակցել:

12