Павильон международного бренда Sputnik

Հարվարդի փորձագետները Sputnik-ը ներառել են առաջատար ԶԼՄ-ների ցանկում

29
(Թարմացված է 15:17 22.01.2016)
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն ներառվել են այն առաջատար տեղեկատվական աղբյուրների ցանկում, որոնք լուսաբանում են միջուկային էներգետիկայի, անվտանգության ու միջազգային հարաբերությունների հարցերը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Sputnik-ի նյութերը ներառվել են «Միջուկային ահաբեկչության կանխարգելման ամերիկա-ռուսական նախաձեռնության լուրերի մամուլի տեսության» մեջ, որը թողարկում է Հարվարդի համալսարանի գիտության և միջազգային հարաբերությունների հարցերով զբաղվող Բելֆերի անվան կենտրոնը:

Միջազգային անվտանգության, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտն ուսումնասիրող փորձագետները Associated Press, Bloomberg, Reuters, The New York Times, The Wall Street Journal և այլ պարբերականների նյութերին զուգահեռ մամուլի տեսության մեջ են ներառել նաև Sputnik-ի նյութերը:

Մամուլի տեսության մեջ ներառվել են միջուկային ահաբեկչությունը կանխելու գործում ռուս-ամերիկյան նախաձեռնության գործունեությանը վերաբերող նյութերը, որոնք հրապարակվել են 2016 թվականի հունվարի 4-15-ը։ Փորձագետների հավաքած հոդվածները վերաբերում են միջուկային էլեկտրակայաններում կիբերանվտանգության խնդիրներին, Ռուսաստանի կողմից Իրանին С-300 համակարգեր մատակարարելուն, ինչպես նաև Սիրիայում գործող ԻՊ գրոհայինների վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակմանը:

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզուներով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

 

29