Генрих Мхитарян

Տուխելը համոզել է Մխիթարյանին մնալ Դորտմունդի «Բորուսիայում»

12
Հենրիխ Մխիթարյանը, ով հունվարի 21-ին դարձավ 27 տարեկան, աշխարհի ամենատաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստներից է համարվում: Sky Sports վարկանիշի համաձայն` եվրոպական առաջնությունների թոփ-5-ում ելույթ ունեցող 100 լավագույն ֆուտբոլիստների թվում նա զբաղեցնում է 17-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ նախկին խաղաշրջանի ավարտից առաջ ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ զրույցից հետո որոշում է կայացրել մնալ ակումբում, հայտնում է ukrainefootball-ը:

«Առաջին անգամ նրա հետ մենք հանդիպել ենք անցյալ տարվա մարտին, և նա համոզեց ինձ մնալ ակումբում: Ես ցանկություն ունեի ապացուցել, որ արժանի եմ այստեղ մնալ: Նույնն անում եմ նաև այս տարի. թիմին օգնում եմ որքան հնարավոր է շատ խաղ հաղթել, դաշտում իմ հնարավորություններն եմ ցուցադրում: Կմնա՞մ արդյոք նաև մյուս խաղաշրջանում: Հուսով եմ: Հնարավոր է, որ Տուխելը նաև այս անգամ անհրաժեշտ փաստարկներ բերի», — ասել է Մխիթարյանը Deutsche Welle տված հարցազրույցում:

Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը ավելի վաղ հիացմունք էր հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղով:

«Նման ֆուտբոլիստը երազանք է։ Հենրիխը կարող է օրինակ ծառայել յուրաքանչյուրի համար։ Նրան մարզելը մեծ առավելություն է ինձ համար։ Ամեն օր ես ինչ-որ նոր բան եմ սովորում նրանից։ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, և նրա պոտենցիալը դեռ մինչև վերջ չի բացահայտվել։ Բացի այդ, նա յուրահատուկ, խելացի, նրբազգաց մարդ է», — ասել է Տուխելը:

Բունդեսլիգայի այս խաղաշրջանում կիսապաշտպանը 15 խաղ է անցկացրել, 6 գնդակ է դարպաս ուղարկել ու 8 գոլային փոխանցում կատարել:

 

 

 

12