Закон, Суд, молоток, правосудие

Բելառուսում այս տարվա առաջին մահապատժի դատավճիռն են կայացրել

12
(Թարմացված է 22:06 10.01.2016)
Մինսկի շրջանային դատարանը մահապատժի դատավճիռ է կայացրել սպանության մեջ մեղադրվող տղամարդու նկատմամբ: Դատավճիռը դեռ կարող է բողոքարկվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդն առանձնակի դաժանությամբ սպանել է իր հետ ապրող կնոջը: Մեղադրյալը նախկինում դատապարտված է եղել: ԽՍՀՄ-ի տարիներին նրա նկատմամբ կրկին մահապատժի դատավաճիռ էր կայացվել, սակայն որոշումը բողոքարկվել էր բարձր ատյաններում, և որոշ ժամանակ անց տղամարդն ազատ էր արձակվել:

Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ դեռ մահապատիժ են կիրառում: 1996 թվականին մահապատիժը չեղյալ հայտարարելու հարցը հանրաքվեի էր դրվել: Մահապատժի վերացմանը դեմ էր քվեարկել հանրաքվեի մասնակիցների շուրջ 80.5 տոկոսը:

Գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2009 և 2010 թվականներին մահապատժի երկու դատավճիռ է կայացվել, 2011 թվականին` երեք, 2012 և 2014 թվականներին մահապատժի դատավճիռ չի կայացվել, իսկ 2015 թվականին երկու դատավճիռ է կայացվել:

12