Ситуация с мигрантами в Германии

Դեմ են միգրանտներին

9
Քյոլնի կենտրոնում հակաիսլամական բնույթի զանգվածային ցույց է կազմակերպվել: Գերմանիայի իշխանության միգրացիոն քաղաքականության քննադատները բողոքում են միգրանտների բնակեցման դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի- Sputnik. Հազարավոր մարդիկ հավաքվել են Քյոլնի կենտրոնական կայարանի շենքի մոտ, որտեղ հարյուրավոր անօրինական միգրանտներ Ամանորի գիշերը զանգվածային անկարգություններ են կազմակերպել, հաղորդում է RT-ն:

Մարդիկ բողոքում են իշխանության անգործության դեմ, որի հետևաննքով միգրանտների մի քանի ժամ բառացիորեն ահաբեկել են տեղի բնակիչներին, պատռել կանանց շորերը և կողոպտել նրանց:

Տուժածների խոսքով՝ այդ գիշեր ոստիկաններ գրեթե չեն եղել, սակայն այսօրվա ցույցի ընթացքում հարյուրավոր իրավապահներ են հավաքվել, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Արդեն պարզվել է անկարգություններին մասնակցած անձանցից 32-ի ինքնությունը` նրանից 29-ը Գերմանիայում կացության իրավունք ունեցող ներգաղթյալներ են, 18-ը` կացության իրավունքը ստացել են որպես փախստականներ: Դեպքերից հետո Քյոլնի ոստիկանության ղեկավարին ժամանակից շուտ թոշակի են ուղարկել։

9