Домашнее насилие

Մերկ նկարչուհին բողոքի ակցիա է կազմակերպել հրապարակում

69
(Թարմացված է 15:05 09.01.2016)
Շվեյցարացի նկարչուհի Միլո Մուարեն հունվարի 8-ին Քյոլնի կենտրոնում «մերկ» ակցիա է կազմակերպել և բողոքել բռնության դեմ: Ինչպես գրում է The Telegraph-ը, կինը մերկացել է և դուրս եկել քաղաքի կենտրոնական հրապարակ, որտեղ Ամանորի գիշերը տասնյակ կանանց են բռնաբարել

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Մերկ կինը հրապարակում կանգնել է 20 րոպե, հայտնում է The Local-ը: Ձեռքում պահած պաստառի վրա գրված է եղել. «Հարգե՛ք մեզ: Մեզ վրա չի կարելի հարձակվել, նույնիսկ երբ մենք մերկ ենք»։ Նշվում է, որ իրավապահ մարմինները չեն խոչընդոտել ակցիայի անցկացմանը:

Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեքերը հունվարի 6-ին գերմանուհիներին խորհուրդ էր տվել փոխել իրենց վարքագիծը բռնություններից ու ոտնձգություններից խուսափելու համար: Քաղաքապետը մասնավորապես ասել էր, որ անծանոթ մարդկանց հետ պետք է շփվել կես մետր հեռավորությունից։ Նրա խորհուրդները լայն քննադատության ալիք էին բարձրացրել հասարակության շրջանում։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ զղջում է իր ասածների համար:

Վերջին օրերին Քյոլնում մի շարք անկարգություններ են գրանցվել։ Ոստիկանությունը 170 բողոք է ստացել, որոնցից 117-ը` բռնաբարության վերաբերյալ: Ինչպես հայտնել է ԳԴՀ-ի ՆԳՆ-ի ներկայացուցիչ Տոբիաս Պլատեն, արդեն պարզվել է անկարգություններին մասնակցած անձանցից 32-ի ինքնությունը` նրանից 29-ը Գերմանիայում կացության իրավունք ունեցող ներգաղթյալներ են, 18-ը` կացության իրավունքը ստացել են որպես փախստականներ: Դեպքերից հետո Քյոլնի ոստիկանության ղեկավարին ժամանակից շուտ թոշակի են ուղարկել։

Ամանորին նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել նաև Գերմանիայի այլ քաղաքներում` Համբուրգում և Շտուտգարտում, ինչպես նաև` Շվեցարիայի Ցյուրիխ ու Ավստրիայի Զալցբուրգ քաղաքներում: Դյուսելդորֆի բնակիչները որոշել են ազգային ջոկատներ կազմել, որպեսզի քաղաքացիներին պաշտպանեն միգրանտների ոտնձգություններից:

Швейцарская художница Мило Муаре
Շվեյցարացի նկարչուհի Միլո Մուարեն
69