Оглашение приговора по делу о похищении сына Е.Касперского

Հիսուն բանտարկյալ է փախել բանտից

15
(Թարմացված է 11:04 09.01.2016)
Կոնգոյում անկայուն իրավիճակ է տիրում, թեև կառավարությունն ու М23 խմբավորման գրոհայինները խաղաղության համաձայնագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Կամիտուգա բնակավայրում 50 բանտարկյալ է փախել այն բանից հետո, երբ բանտում հրդեհ է բռնկվել, հայտնում է Ֆրանս Փրես գործակալությունը` հղում անելով տեղի իշխանությանը:

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան, սակայն այդ մասին իմացել են միայն երկու օր անց: «Հիսուն բանտարկյալ է… փախել», — հայտնել է հարավային Կիվու գավառի տեղական իշխանության ներկայացուցիչ Դեզիրե Կուբույա Մազումբուկոն (Désiré Kubuya Masumbuko):

Նրա խոսքով` չորեքշաբթի օրվանից մինչ ուրբաթ առավոտ փախած բանտարկյալների մեջ կա սպանության մեջ մեղադրվող երկու անձ և բռնաբարության մեջ մեղադրվող 18 անձ։ Նրանք հրդեհն օգտագործել են փախուստի դիմելու համար: Բանտում միայն մի մարդ է մնացել։ Փախուստի դիմած բանտարկյալներից ոչ մեկին դեռ չեն գտել:

Այժմ ԿԴՀ-ում կա շուրջ 18.5 հազար զինծառայող և ՄԱԿ-ի կայունացման առաքելության` MONUSCO-ի 500 ռազմական դիտորդ, ինչպես նաև` 1.5 հազար ոստիկան:

 

15