Карикатура Владимира Аброяна на сотовый телефон

Բջջային հեռախոսի առեղծվածը բացահայտում են Չապլինն ու Ֆրունզիկը

128
(Թարմացված է 18:37 07.01.2016)
Համացանցում հայտնված նոր տեսահոլովակը ոմանց մոտ հարցեր, իսկ ոմանց մոտ էլ քմծիծաղ է առաջացնում

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Ավստրիայում իրականացված պեղումների ժամանակ հնագետները գտել են մի իր, որն արտաքին տեսքով շատ նման է ժամանակակից բջջային հեռախոսին:

Paranormal Crucible կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է 800 տարվա հնություն ունեցող իրը, որը կասկածելիորեն նման է ժամանակակից բջջային հեռախոսին: «Հին բջջայինն» ունի էկրան, ստեղնաշար, իսկ ստեղների վրա շումերական սեպագրեր են փորագրված:

Այս տեսահոլովակը հիշեցնում է մի քանի տարի առաջ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած մեկ այլ տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է Չարլի Չապլինի «Կրկես» ֆիլմի` 1928 թվականին կայացած պրեմիերայի ժամանակ մի կին`ինչ-որ սարք ականջին դրած, արագ քայլերով անցնում տեսախցիկի դիմացով։
Տեսանյութը տարատեսակ քննարկումների ալիք բարձրացրեց։ Երևակայության մեծ թռիչք ունեցողները որոշեցին, որ կինը «ճամփորդում է ժամանակի միջով», ոմանք հավաստիացրին, որ նա ականջի մոտ լսողական սարք է պահել, սակայն սա էլ համոզիչ չհնչեց, որովհետև մեկ այլ հարց էր ծագում` եթե նա լսողության խնդիրներ ունի, ապա ու՞մ հետ է խոսում, եթե կողքին ոչ ոք չկա։

Եթե թեման սկսեն քննարկել հայերը, չի բացառվում` գտնվեն մարդիկ, որ համոզված ասեն` «այստեղ հայերի մատն է խառը», նույնիսկ նմանություններ գտնեն ստեղնաշարի վրայի տառերի ու հայերեն տառերի միջև։ Նմանություններ գտնելու համար էլ պատմական փաստարկներ կգտնեն` հայերը շումերների նախնիներն են, շումերերենը հայերեն է, իսկ Ավստրիան, որտեղ իրականացվել են ժամանակակից պեղումները, հայտնի է իր ստեղծագործ հայերով։

Իրականությու՞ն է սա, կատա՞կ, թե՞ համակարգչային հմտությունների դրսևորում, հայտնի չէ, բայց տեսանյութը, չգիտես ինչու, հիշեցնում է հայտնի անեկդոտը. «Վախթանգ Կիկաբիձեն զանգում է Ֆրունզիկ Մկրտչյանին. «Գիտե՞ս, մեզ մոտ` Վրաստանում, պեղումներ են անցկացրել և հեռախոսի լար գտել, նշանակում է` մենք ենք հեռախոսի գյուտի հեղինակը»։ Ֆրունզիկը պատասխանում է. «Գիտե՞ս` մերոնք էլ պեղումներ են արել ու ոչինչ չեն գտել, նշանակում է` մենք ենք անլար հեռախոսի գյուտի հեղինակը»»։

 

128
Թուրքիայի  ոստիկանություն. արխիվային լուսանկար

Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել

2
(Թարմացված է 16:34 03.03.2021)
Ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ստամբուլի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է մի շարք պետություններում) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում Anadolu գործակալությանը։

Հաղորդվում է, որ ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։ Ձերբակալման վայրերում խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ նյութեր են առգրավվել  թվային կրիչների վրա։

«Իսլամական պետությունն» առաջացել է 2006թ․-ին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման ճանապարհով։ Մինչև 2013թ․-ը այն պատկանում էր շարքային սուննիական ինքնավար զինված խմբավորումների թվին և ներառում էր ոչ ավելի, քան 4000 մարդ։ Խմբավորումը լայն ճանաչում ստացավ 2014թ․-ի ամռանը, երբ գրոհայինները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ ԻՊ-ը մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում, որտեղ պատերազմում էր կառավարության ուժերի դեմ։

«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում

2
թեգերը:
Ձերբակալություն, «Իսլամական պետություն», Ոստիկանություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Իրանն արգելել է 32 երկրի քաղաքացիների մուտքը. Հայաստանն այդ ցանկում չկա
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
 «Իսլամական պետությունն» Ադրբեջանում. սադրա՞նք, թե սպառնալիք
Կոնստանտին Զատուլին

Ռուսական զենքն ինքն իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին

19
(Թարմացված է 16:25 03.03.2021)
Ռուս պատգամավորը համոզված է, որ ռուսական զենքը փնովելու նպատակը սեփական ձախողումների և բացթողումների պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։

Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:

Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։

«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։

«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները

Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության  և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։

 «Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։

 «Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։

ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան

Հեցնենք, որ փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

19
թեգերը:
Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Իսկանդեր, Արցախյան պատերազմ, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»