Армянский храм в Иерусалиме

Շալոմ Բարև - Բարև Շալոմ

68
(Թարմացված է 20:54 07.01.2016)
Երկու ժողովուրդ, երկու ճակատագիր` իրար չափազանց նման

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հին ժամանակներից ի վեր հայերը և հրեաները ապրում էին ինչպես միմյանց հարևանությամբ` Մերձավոր Արևելքում, այնպես էլ կողք-կողքի` աշխարհի այլ երկրներում: Հայ ու հրեա ժողովուրդների ճակատագիրն այնպես է դասավորվել, որ երկուսին էլ անկախության ձեռք բերման ճանապարհին բաժին են ընկել բազում պատմական դժվարություններ:

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Իսրայելի կյանքում էական դեր է խաղում սփյուռքը: Երկու երկրներն էլ ստիպված են իրենց քաղաքականությունը վարել` հաշվի առնելով սփյուռքի ներկայացուցիչների կարծիքը: Ընդ որում, երկու պետություններն էլ անկախության ձեռք բերման այնքան էլ երկար պատմություն չունեն: Իսրայելն իր ազգային պետությունը ձեռք բերեց 1948 թվականին, իսկ Հայաստանը 20-րդ դարի ընթացքում երկու անգամ անկախացավ. առաջին անգամ` 1918 թվականին, իսկ երկրորդ անգամ` 1991 թվականին և պահպանում է այն մինչ այսօր:

Иерусалим
Лусинэ Адамян
Երուսաղեմ

Մեկ այլ տխուր իրադարձություն, որը միավորում է հայերին ու հրեաներին` 20-րդ դարում մարդկության հանդեպ իրականացված ոճրագործությունը: Հայոց ցեղասպանությունը դարձավ մարդկության նկատմամբ իրականացված առաջին զանգվածային հանցագործությունը: Ավելի քան 1.5 միլիոն հայ սպանվեց Օսմանյան կայսրությունում: Ներկայիս սփյուռքի ներկայացուցիչների մեծամասնությունը ցեղասպանությունից սակավաթիվ փրկվածների ժառանգներն են:

Իհարկե, լոբբինգի առումով չի կարելի համեմատել հայկական ու հրեական սփյուռքը, սակայն երկուսն էլ զգալի ազդեցություն ունեն ԱՄՆ-ի սենատի, Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Ռուսաստանի դաշնության պետդումայի վրա:

Գոյություն ունի նաև միջերկրածովային տենդ, որը Հայաստանում հայտնի է որպես Երևանյան հիվանդություն: Այս հիվանդության հիմնականում տառապում են հայերն ու հրեաները: Համարվում է, որ այս հիվանդությունը կարող է առաջանալ միայն հին ժողովուրդների մոտ, ովքեր բնակվել են Միջերկրական ծովի ավազանում (անկախ նրանց ներկայիս բնակության վայրից): Այսինքն, եթե դու բրուքլինյան հրեա ես, ով երբեք Իսրայելում չի եղել, դու կարող ես հիվանդանալ այդ հիվանդությամբ այնպես, ինչպես մշտապես Իսրայելում բնակված հրեան:

Армянский храм в Иерусалиме
© Sputnik / Lusine Adamyan
Հայկական տաճար Երուսաղեմում

Գաղտնիք չէ, որ Իսրայելում բնակվում է ավելի քան 6 միլիոն հրեա, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ապրող հրեաների թիվն ավելի մեծ է: Ընդ որում, հրեաների մածամասնությունը թաքցնում է իր ազգությունը: Ինչպես և արտասահմանում բնակվող հայերը հաճախ փոխում են իրենց ազգանուն` հարմարեցնելով բնակության երկրին: Օրինակ` Հայաստանում ծնված Հովհաննես Այվազյանն ավելի ուշ փոխեց իր անունն ու դարձավ Իվան Այվազովսկի կամ էլ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, ով ավելի հայտնի է որպես Շառլ Ազնավուր: Նման օրինակները հրեաների շարքում ավելի շատ են, քանի որ հանգամանքների բերումով նրանք ստիպված էին ավելի հաճախ, քան հայերը, թաքցնել իրենց ազգությունը: Մարկ Շագալը հազիվ թե այդքան հայտնի դառնար ու այդպիսի ճանաչում ձեռք բերեր, եթե ստեղծագործեր իր իրական անունով` Մովշա Խացկելևիչ Շագալ: Իսկ Նատալի Պորտմանը կարող է չարժանանար «Օսկարի», եթե չփոխեր Խերշլագ ազգանունը:

Ինչպես ժամանակակից Իսրայելի բնակչությունը վախի մեջ է ապրում, քանի որ շրջապատված է արաբներով, ամեն օր ազգային ատելության հողի վրա բազմաթիվ ահաբեկչություններ ու հանցագործություններ է կանխում, այնպես էլ հայերը փորձում են չհուսալքվել, թեև յուրաքանչյուր օրը սահմանին նոր զոհեր է բերում ու նոր սպառնալիքներ` մարտական տրամադրված հարևանների կողմից: Սակայն հետաքրքիր է, որ եթե Հայաստանում գործող զորքի թիվը հասնում է 50 000-ի, ապա Իսրայելում այն 168 000 է: Ընդ որում, Հայաստանի հանրապետության զինված ուժերից միայն քանակաական առումով չի տարբերվում Իսրայելի պաշտպանության բանակը, որն ավելի հայտնի է որպես ՑԱԽԱԼ: Իհարկե բանակի մեծությունը մի շարք գործոններից է կախված, սակայն որոշիչը որակական բաղադրիչն է: ՑԱԽԱԼ-ի բացառիկությունն այն է, որ իսրայելական բանակում կանայք տղամարդկան հետ հավասար պարտավոր են զինվորական ծառայություն անցնել: Իսրայելի դժվար իրավիճակը պետականության առաջին տարիներին, մասնավորապես, 1948 թվականի անկախության ձեռք բերման պայքարում, կանանց մեծամասնությանը ստիպեց ակտիվ մասնակցություն ունենալ իր երկրի գոյության պահպ
անման հարցում: Ինչպես և ցանկացած այլ երկրում, որտեղ պատերազմ է ընթանում ու դժբախտություններ են տեղի ունենում, Իսրայելում կանայք մեծ դերակատարում են ունեցել պետականության ձեռք բերման հարցում, ինչպես թիկունքում աշխատելով, այնպես էլ բանակի առաջին շարքերում` զենքը ձեռքին: Այսօրվա դրությամբ, օրենքի համաձայն, Իսրայելի բոլոր 18 տարին լրացած քաղաքացիները պետք է ծառայեն ՑԱԽԱԼ-ում: Տղամարդկանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանված է 36 ամիս, կանանցը` 24:

Армянский храм в Иерусалиме
Лусинэ Адамян
Հայկական տաճար Երուսաղեմում

Իսրայելի օրինակով վատ չէր լինի համալրել նաև հայկական բանակը կանանցով, քանի որ իսրայելուհիների նման հայուհիներն անկախության կայացման տարիներին և ավելի վաղ` Մեծ հայրենական պատերազմի տարիներին, մեծ դեր են խաղացել: Բացի ոչ պաշտոնական ծառայությունից, Հայաստանի կանայք կարողացել են վերապրել մութ ու ցուրտ տարիներին: Մարտական ոգի և ուժեղ կամք ունենալով` հայուհիները կարողացան դժվարին պայմաններում հոգ տանել երեխաների մասին, տուն պահել ու սատարել ամուսիններին և եղբայրներին: Հայ մայրերի հանդեպ ունեցած ջերմ ու քնքուշ վերաբերմունքը հայկական հասարակության մեջ հայ կնոջ յուրահատուկ դերի արդյունքն է: Սակայն նաև այստեղ հրեա կանայք առավելություններ ունեն` հուդաիզմի օրենքների համաձայն` հրեա կարող է համարվել միայն նա, ում մայրը հրեա է, այն դեպքում, երբ հայը հրեա է, իսկ մայրը օտարերկրացի, ապա երեխան չի կարող հրեա համարվել: Թալմուդում այս սկզբունքը հաստատող տողեր կան. «…իսրայելուհուց ծնված զավակը քո զավակն է, իսկ հեթանոսուհուց ծնվածը քո որդին կոչվել չի կարող, նա նրա որդին է…»:

Армянский храм в Иерусалиме
Лусинэ Адамян
Հայկական տաճար Երուսաղեմում

 

68
Թուրքիայի  ոստիկանություն. արխիվային լուսանկար

Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել

1
(Թարմացված է 16:34 03.03.2021)
Ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ստամբուլի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է մի շարք պետություններում) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում Anadolu գործակալությանը։

Հաղորդվում է, որ ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։ Ձերբակալման վայրերում խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ նյութեր են առգրավվել  թվային կրիչների վրա։

«Իսլամական պետությունն» առաջացել է 2006թ․-ին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման ճանապարհով։ Մինչև 2013թ․-ը այն պատկանում էր շարքային սուննիական ինքնավար զինված խմբավորումների թվին և ներառում էր ոչ ավելի, քան 4000 մարդ։ Խմբավորումը լայն ճանաչում ստացավ 2014թ․-ի ամռանը, երբ գրոհայինները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ ԻՊ-ը մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում, որտեղ պատերազմում էր կառավարության ուժերի դեմ։

«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում

1
թեգերը:
Ձերբակալություն, «Իսլամական պետություն», Ոստիկանություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Իրանն արգելել է 32 երկրի քաղաքացիների մուտքը. Հայաստանն այդ ցանկում չկա
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
 «Իսլամական պետությունն» Ադրբեջանում. սադրա՞նք, թե սպառնալիք
Կոնստանտին Զատուլին

Ռուսական զենքն ինքն իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին

16
(Թարմացված է 16:25 03.03.2021)
Ռուս պատգամավորը համոզված է, որ ռուսական զենքը փնովելու նպատակը սեփական ձախողումների և բացթողումների պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։

Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:

Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։

«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։

«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները

Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության  և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։

 «Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։

 «Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։

ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան

Հեցնենք, որ փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

16
թեգերը:
Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Իսկանդեր, Արցախյան պատերազմ, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»