Хоккей. КХЛ. Матч ЦСКА - Авангард

Հատուկ գործողությունների ժամանակ զոհված շունը մեդալ է ստացել

11
Դիզելը զոհվել է նոյեմբերի 18-ին, երբ ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատը ներխուժել է ենթադրյալ ահաբեկիչների բնակարան

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Փարիզի արվարձաններից մեկում թաքնված ահաբեկիչների բնակարան ներխուժելու ժամանակ զոհված ոստիկանական շունը հետմահու արժանացել է կենդանիների համար նախատեսված ռազմական բարձրագույն պարգևի։

Բելգիական հովվաշունը զոհվել է նոյեմբերի 18-ին թշնամու արձակած փամփուշտից։

«Մարիա Դիկինի մեդալը շնորհվում է գործին հավատարիմ լինելու համար, և Դիզելն իսկապես արժանի էր այդ պարգևին», — գրված է PDSA բրիտանական բարեգործական անասնաբուժական կազմակերպության հայտարարության մեջ։ Հենց այս կազմակերպությունն է 1943 թվականին սահմանել այդ պարգևը։

Դիզելը 30-րդ շունն է, որն արժանացել է այդ մեդալին, նշում է PDSA-ն։ Այդ պարգևին է արժանացել Երկրորդ աշխարհամարտին «մասնակցած» 32 փոստատար աղավնի, 3 ձի և 1 կատու։

Դեկտեմբերի սկզբին ՌԴ ՆԳՆ-ն Ֆրանսիայի ոստիկաններին է հանձնել Դոբրինյա անունով գերմանական հովվաշան ձագին, որը պետք է փոխարինի հատուկ գործողությունների ժամանակ զոհված շանը։

 

11