Символ НАТО в Брюсселе

ՆԱՏՕ-ն Թուրքիայում կտեղակայի ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ

5
Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է Թուրքիայի ՀՕՊ համակարգերն ուժեղացնել` գերմանական ՌՕՈՒ հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման տեխնոլոգիայով ինքնաթիռներն (AWACS) ուղարկելով սիրիական սահման

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. ՆԱՏՕ-ն Սիրիայում առկա իրավիճակի ֆոնին թուրքական հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու շրջանակում մտադիր է Թուրքիայում տեղակայել Boeing E-3 Sentry հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bild am Sonntag հրատարակությանը:

Ինքնաթիռների տեղակայումն իրականացնելու են ԳԴՀ Զինված ուժերը: Պարբերականի տվյալներով` Գերմանիայի պաշտպանության նախարարությունն ու ԱԳՆ-ն կաթոլիկների Սուրբ ծնունդից քիչ առաջ նամակով բունդեսթագին տեղեկացրել էին սպասվող գործողությունների մասին:

«Նախատեսված է Հայլենկիրխեն կայանից Boeing E-3 Sentry ինքնաթիռների ժամանակավոր տեղափոխում Թուրքիայի Կոնյա օդանավակայան», — հրատարակությունը մեջբերում է նամակից մի հատված:

ԳԴՀ կառավարությոն տվյալներով` այդ գործողությունների համար չի պահանջվում բունդեսթագի մանդատը: Նամակում նաև նշվում է, որ ներկա պահին չի նախատեսվում զենքը կիրառել:

ԳԴՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը DPA գործակալությանը հաստատել է պարբերականի տեղեկատվությունը: Նրա խոսքերով` գործողություններն առնչվելու են նաև բունդեսվերի զինվորներին:

«Այս գործողություններն առնչվելու են նաև բունդեսվերի զինծառայողներին, քանի որ մենք տրամադրում ենք անձնակազմի 30 տոկոսը», — ասել է նա գործակալությանը:

 

5