Города мира. Пекин

Չինաստանը մաքուր օդ է ներկրում Կանադայից

16
Փոքրիկ անոթներով վաճառվող օդի գինը 14-20 դոլար է։ Իմիջիայլոց, Չինաստանում հանքային ջուրը 50 անգամ էժան է

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի —Sputnik. Կանադական լեռների օդով լցված անոթները մեծ պահանջարկ են վայելում Չինաստանում, գրում է Telegraph-ը։
Ավելի վաղ կանադական Vitality Air ընկերությունը որոշել էր կատակել ու օդ վաճառել անոթներով։

«Առաջին խմբաքանակով վաճառքի էր հանվել 500 անոթ, որոնք վաճառվել էին չորս օրում»,- ասել է ընկերության հիմնադիր Մոիսեյ Լեմը։

Այսօր օդով լցված անոթները վաճառվում են 14-20 դոլարով։ Չինաստանի մեծ քաղաքներում այս «արտադրանքը» մեծ պահանջարկ է վայելում օդի բարձր աղտոտվածության պատճառով։

«Մենք արդեն նոր խմբաքանակ ենք ուղարկել`մաքուր օդով լցված 4000 անոթ, բայց մեծ մասն արդեն նախապես վաճառվել է»,- նշել է Լեմը։

16