Расширенное заседание правительства Украины

Պորոշենկոն սխալվել է մեկ տարով

8
(Թարմացված է 15:14 17.12.2015)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին, հետևաբար այս տարի լրացավ նրա 79-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, այն դեպքում, որ այս տարի լրանում է Հռոմի պապի 79-ամյակը։

«Ուկրաինայի ժողովրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ցանկանում եմ քաջ առողջություն, հոգևոր ոգեշնչում ու Աստծու օրհնություն Ձեր կարևորագույն առաքելության մեջ», — ասվում է Պորոշենկոյի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։

Ֆրանցիսկոս I (Խորխե Մարիո Բերգոլիոն) ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին։

 

8