Пожилые люди тоже наслаждаются выходными, греются под ярким осенним солнцем

Տարեցներն իսկապես կորցնում են ժամանակի զգացողությունը

14
(Թարմացված է 09:33 17.12.2015)
Կանադացի նյարդաֆիզիոլոգներն ապացուցել են, որ տարեցների համար ժամանակն արագ է ընթանում, որովհետև նրանց ուղեղն ավելի դանդաղ է ընկալում ու միակցում տարբեր տեսակի տեղեկությունները, ձայներն ու պատկերները

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Ծերությունը մեզ ստիպում է մտածել, որ ժամանակն ավելի արագ է սլանում, քանի որ մեր ուղեղն ավելի դանդաղ է սկսում ընկալել տեսողական և լսողական տեղեկույթը: Այս մասին գրված է Experimental Brain Research ամսագրում:

«Հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ուղեղը պետք է արագ կողմնորոշվի՝ միավորե՞լ, թե՞ չմիավորել տարբեր տեղերից ստացած տեղեկությունները: Ծեր մարդկանց ուղեղը դժվարությամբ է հաղթահարում այս խնդիրը, հենց այդ պատճառով էլ զրուցելու ընթացքում նրանք կորցնում են մտքի թելը, դժվարարությամբ են մեքենա վարում և քայլելիս չեն կարողանում պահպանել հավասարակշռությունը», — ասել է Վաթերլո համալսարանի (Կանադա) գիտնական Մայքլ Բարնեթ Կովանը (Michael Barnett-Cowan):

Բարնեթ Կովանն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են, թե ինչպես են երիտասարդներն ու մեծահասակներն արձագանքում երկու տիպի գրգռիչներին: Կամավորներին մոնիտորով սպիտակ շրջաններ են ցույց տվել, որոնք զուգակցվել են ձայնային ազդանշաններով:

Ինչպես նշել են գիտնականները, փորձի մասնակիցները տեսնում էին կա՛մ երկու շրջան, կա՛մ լսում ձայնն ու տեսնում մեկ շրջան, կա՛մ երկու տարբեր ձայն էին լսում:

Կամավորները պետք է պարզեին՝ արդյո՞ք այդ երկու գործողությունները կատարվում էին միաժամանակ, թե ոչ: Նրանք պետք է երեք վայրկյան մտածեին, այնուհետև սեղմեին համապատասխան կոճակները:

Փորձը ցույց է տվել, որ 50-60 տարեկան մարդիկ բավական հաճախ են սխալվում և ավելի երկար են մտածում, քան երիտասարդները, այն դեպքում, երբ նրանք պետք է միաժամանակ ընկալեին և՛ տեսողական, և՛ լսողական ազդանշանները: Հատկապես դա ի հայտ էր գալիս այն դեպքում, երբ գիտնականները խնդրում էին նրանց հիշել, թե գրգռիչներից որն էր էկրանին հայտնվել կամ լսվել առաջինը, իսկ որը` երկրորդը:

Տարբեր ազդանշաններին արձագանքելու դանդաղությունից ելնելով՝ գիտնականները եզրակացրել են, որ հիսունն անց մարդկանց ուղեղն, ամենայն հավանականությամբ, ավելի դժվարությամբ է կարողանում տարբեր տեղեկությունները միացնել իրար: Այդ պատճառով էլ նրանց թվում է, թե ժամանակն ավելի արագ է սլանում, քան երիտասարդ տարիքում, քանի որ նրանց ուղեղը չի կարողանում տարբեր տեղեկույթները միավորել մեկ «տեսաշարում»:

14