бриллиант Голубая луна

Նյու Յորքում թանկարժեք ադամանդներ են գողացել

14
(Թարմացված է 20:26 12.12.2015)
Իրավապահ մարմինները նշում են, որ Մանհեթենում գտնվող խանութի սեփականատերը բաց է թողել չհրկիզվող պահարանի դուռը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկացի ոսկերիչը իրավապահներին հայտնել է, որ Նյու Յորքում գտնվող իրեն պատկանող խանութից 5-10 մլն դոլար արժողությամբ ադամանդներ են գողացել, շաբաթ օրը հայտնում է Ռոյթերս գործակալությունը:
 
Ոստիկանության տվյալներով` խանութի սեփականատեր Ջոնաթան Բերնբաումը (Jonathan Birnbaum) բաց է թողել խանութի` ադամանդներով լի չհրկիզվող պահարանի դուռը։ Գողությունը կարող է կատարված լինել նոյեմբերի 24-ից հետո, սակայն ոսկերիչը գողության մասին հայտնել է միայն երեկ:

Ոստիկանությունը հարցաքննում է խանութի աշխատակիցներին: Կատարվում է հետաքննություն:

14