00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայի հայ համայնքը. հայացք ներսից

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցГород Алеппо в Сирии
Город Алеппо в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատերազմից առաջ Սիրիայում մոտ հարյուր հազար հայ էր բնակվում: Նրանք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց սերունդներն էին: Սիրիայի հայ համայնքը հայկական սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից էր

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik, Արման Վանեսքեհյան. Պատմականորեն էր կանխորոշված, որ ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում թուրքական յաթաղանից փրկված հազարավոր հայեր ապաստան գտան Սիրիայում և առաջին հերթին` Հալեպում: Այդ օրվանից Հալեպի հայկական համայնքն ընդունված է համարել հայերի «մայր գաղութ» Միջին Արևելքում:

Այսօր Հալեպում իրավիճակը բավականին լարված է: Քաղաքի մատույցներում անդադար մարտեր են մղվում կառավարական զորքերի և ԴԱԻՇ-ի գրոհայինների միջև: Առաջինները ճնշում են երկրորդներին, սակայն քաղաքը դեռ շարունակում է ռմբակոծվել Իսլամական պետության հրետանու կողմից: Սակայն տեղի հայերը պնդում են, որ հիմա, երբ կառավարական զորքին օգնության հասավ ռուսական ավիացիան, քաղաքում համեմատաբար խաղաղ է: Արդեն բնականոն ռեժիմով են սկսել աշխատել կրթական հաստատությունները: Կարելի է երեխային դպրոց ուղարկել` չվախենալով անակնկալ կրակոցներից:

Բուն Հալեպում տիրող իրավիճակի մասին Sputnik Արմենիա պորտալին պատմեց Հոգաբարձուների խորհրդի անդամ (Հալեպի հայ համայնքի ինքնակառավարման գերագույն մարմին), Սարգիս Ջեմբերջյանի անվան երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

— Իրավիճակը Հալեպում այժմ բավականին հանգիստ է: Փառք Աստծո, կառավարական զորքերը կարողացան հետ մղել թուրքերին (Հալեպի հայերը ԻՊ բոլոր գրոհայիններին անվանում են թուրքեր) քաղաքի մերձակայքից: Հիմա արդեն քաղաքի կենտրոնը չի ռմբակոծվում, ռազմական գործողություններն ընթանում են բավական հեռու` քաղաքի թաղամասերից դուրս: Հայաբնակ թաղամասեր սկսել է կյանք վերադառնալ: Սկսել են գործել մանկապարտեզները, դպրոցները, բոլոր ուսումնական հաստատություններն աստիճանաբար մտնում են բնականոն հունի մեջ:

Մենք` տեղի հայերս, գրեթե ամեն օր հետևում ենք ռուսական ավիացիայի աշխատանքին, որի շնորհիվ հնարավոր դարձավ քաղաքից դուրս մղել ահաբեկիչ-գրոհայիններին: Հետևում ենք, թե ինչպես են նրանք արդեն հեռվում ռմբակոծում թշնամու դիրքերը, և աղոթում ենք ռուս օդաչուների համար: Ընդ որում, ոչ միայն մենք, ոչ միայն հայերս: Քաղաքի ողջ բնակչությունը, մեզ հետ կողք-կողքի ապրող  սիրիացիները համոզված են, որ Աստվածն ինքը մեզ օգնության ուղարկեց Ռուսաստանին: Ռուսական ինքնաթիռները մեզ վաղվա օրվա հույս տվեցին:


Ճիշտ է, հիմա քաղաքում բավական դժվար է ապրել. մարտական գործողությունների ընթացքում լուրջ վնասվել են քաղաքի ենթակառուցվածքները, կա ջրի, հոսանքի խնդիր, չկա նորմալ տրանսպորտ… Աշխատանք չկա, հնարավոր չէ որևէ գործ սկսել: Այդ իսկ պատճառով նույնիսկ չես էլ կարող մեղադրել նրանց, ովքեր անում են հնարավոր ամեն բան, որպեսզի մեկնեն քաղաքից, երկրից: Բոլորն էլ ուզում են նորմալ կյանքով ապրել` առանց պատերազմի:


Մեր Խորհուրդը փորձում է հաշվառել երկիրը լքող մարդկանց: Միայն վերջին 10 օրվա ընթացքում Հալեպը լքել է 10 ընտանիք: Ընդ որում, հայրենիք` Հայաստան է մեկնել երկու ընտանիք, մյուս 8-ը մեկնել է Կանադա: Ինչ կարող ես ասել այս իրավիճակում: Մարդիկ պետք է աշխատեն, որպեսզի պահեն ընտանիքը, երեխաներին: Նախնական տվյալներով` միայն այս տարի Հալեպը լքել է 7-10 հազար մարդ: Եվ հազիվ թե նրանք այլևս ետ վերադառնան։

Бойцы САА в пригороде Дамаска Дарайе - Sputnik Արմենիա
Հալեպի հայերը. երբ ապրելու համար պետք է հաղթահարել վախը
Կամիշլի (Հալեպի արվարձան) հայկական գաղութում, օրինակ, մինչև պատերազմը բնակվում էր 10-12 հազար ընտանիք: Այսօր, լավագույն դեպքում, մնացել է 2-3 հազարը: Ցավոք, տարածաշրջանի ամենախոշոր, հայկական «մայր գաղութն» այլևս չկա, և պետք է համակերպվել դրա հետ:

Լրահոս
0