Самвел Бабаян

Բաբայանը գլխավորել է Ուզբեկստանի ֆուտբոլի օլիմպիական հավաքականը

23
(Թարմացված է 21:04 27.11.2015)
Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է հանրապետության օլիմպիական հավաքականի մարզչական նոր շտաբը։ Բացի Սամվել Բաբայանից, մարզչական շտաբում են նաև Վիկտոր Ջալիլովը, Ռավշան Հայդարովը, Անդրեյ Շիպիլովը և Անվար Ռաշիդովը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ուզբեկստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել ազգային թիմի ղեկավար Սամվել Բաբայանը, հայտնում է Sputnik Ուզբեկստանը` հղում անելով Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիային։

Փոփոխություններն արվել են Քաթարում կայանալիք Ասիայի U-23 առաջնությանը  նախապատրաստվելու շրջանակում։ Մրցումներին հաջող մասնակցությունը թիմին հնարավորություն կտա մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։

Թիմի մարզչական նոր շտաբը հաստատվել է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միրաբրոր Ուսմանովի կարգադրությամբ։ Ավագ մարզիչ է նշանակվել Վիկտոր Ջալիլովը, մարզիչ է դարձել նաև Ռավշան Հայդարովը, ֆիզիկական պատրաստվածության մարզիչ է նշանակվել Անդրեյ Շիպիլովը, դարպասապահների մարզիչ` Անվար Ռաշիդովը։

Ավելի վաղ այդ պաշտոնը այս տարվա հունիսից զբաղեցնում էր Վիկտոր Ջալիլովը։

23