Президент Турции Реджеп Тайип Эрдоган

Էրդողան. թուրքական կործանիչների դեմ C-400 կիրառելն ագրեսիա կլինի

103

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի- Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ագրեսիա կհամարի թուրքական կործանիչների դեմ «Տրիումֆ» С-400 զենիթային համալիրների կիրառումը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի Անկարան, եթե Ռուսաստանը զենիթային համալիրներ կիրառի, նախագահը նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը լիովին հավանական է համարում, և Թուրքիան «ստիպված կլինի անհապաղ միջոցներ ձեռնարկել»։ Էրդողանը նշել է, որ թուրքական կործանիչի ոչնչացումը կգնահատվի որպես ագրեսիա երկրի ինքնիշխանության նկատմամբ, և պետությունն այն պաշտպանելու իրավունք ունի։

Էրդողանը հայտարարել է նաև, որ Անկարան ներողություն չի խնդրի կործանված ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպի համար։ «Կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք։ Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը։ Մեր օդաչուներն ու զինված ուժերն ուղղակի կատարել են իրենց պարտականությունները, այն է` պատասխանելը»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև ասել է, որ առաջարկել է ՌԴ նախագահին նոյեմբերի 30-ին հանդիպել Փարիզում, սակայն առայժմ պատասխան չի ստացել։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ավելի ուշ հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահից հեռախոսազանգ չի ստացել։

Ռուսական Սու-24 ռմբակոծիչ էր վթարի ենթարկվել նոյեմբերի 24-ին Սիրիայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից և ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։

ՌԴ ԶՈՒ-ի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ խոցված Սու-24-ը Թուրքիայի սահմանը չի հատել, ու դա հաստատում են Սիրիայի հակաօդային պաշտպանության տվյալները։ Թուրքիան պնդում է, որ ռուսական ինքնաթիռը մտել է երկրի օդային տարածք։
ՌԴ ՊՆ-ի հայտարարության համաձայն, օդաչուի մահվան պատճառ է դարձել վայրէջքի պահին ներքևից հասցված կրակոցները։ Թուրքական ԶԼՄ-ները գրել են, որ ինքնաթիռն ընկել է այն տարածքում, որտեղ ապրում են սիրիացի թուրքմենները։

Փրկարարական գործողության ընթացքում մահացել էր ծովային հետևակային, պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Պոզինիչը։ Նախագահի հրամանով Պոզինիչին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Մուրախտինը և Պոզինիչը (հետմահու) պարգևատրվել են Արիության համար շքանշաններով։

103