Анкара, столица Турции

ԶԼՄ. Թուրքիայում լրագրողների են ձերբակալել. նրանք կարևոր տեղեկություն էին հայտնել

15
(Թարմացված է 09:53 27.11.2015)
Միջադեպը, որի մասին հաղորդել են լրագրողները, տեղի է ունեցել Ադանա նահանգում 2014թ.–ի հունվարին, երբ զինծառայողները զննել են Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) պատկանող և թուրք–սիրիական սահման ուղևորվող բեռնատարները

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի- Sputnik. Երկու լրագրողի ձերբակալել են լրտեսության մեղադրանքով» Նրանք հաղորդել էին, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները զենք են գաղտնի առաքում սիրիական ջիհադիստներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Hurriyet թերթին:

Սիրիա ուղղորդվող զենքի մաքսանենգության մասին նյութը հրապարակվել էր մայիսին Cumhuriyet ընդդիմադիր թերթում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրապարակումից հետո դիմել է դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել թերթի և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի դեմ:

Հինգշաբթի, Դյունդարից բացի, ձերբակալվել է Անկարայում թերթի բաժնի ղեկավարի Էրդեմ Գյուլը: «Մենք մեղադրվում ենք լրտեսության մեջ։ Նախագահն ասել է, որ դա պետական դավաճանություն է»,- հայտարարել է Դյունդարը նախքան դատարանի առաջ կանգնելը։

Միջադեպը, որի մասին հաղորդել են լրագրողները, տեղի է ունեցել Ադանա նահանգում 2014թ.-ի հունվարին, երբ զինծառայողները զննել են Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) պատկանող և թուրք-սիրիական սահման ուղևորվող բեռնատարները։

Թուրքական իշխանությունների վարկածով` բեռնատարները «լոգիստիկ և մարդասիրական օգնություն» են տարել սիրիացի թուրքմեններին, սակայն ԶԼՄ-ները հաղորդել են մեքենաներում զենքի առկայության մասին, որը նախատեսված է եղել «Իսլամական պետության» համար։

15