Линии электропередачи в окрестностях Иркутска

Կանադայի արևմուտքում ավելի քան 70 հազար մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել

5
(Թարմացված է 11:40 18.11.2015)
Բրիտանական Կոլումբիայի հարավ-արևելքում` Լոուեր Մեյլենդի շրջանում և Վանկուվեր կղզում, ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդումների գծերը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի- Sputnik. Կանադայի արևմուտքում մոլեգնած ուժեղ փոթորկի հետևանքով ավելի քան 70 հազար մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CBC հեռուստաընկերությանը։

Ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների հետևանքով էլեկտրահաղորդումների գծեր են վնասվել Բրիտանական Կոլումբիայի հարավ-արևելքում` Լոուեր Մեյլենդի շրջանում և Վանկուվեր կղզում, որը գտնվում է Կանադայի արևմտյան ափին։

Փոթորկի հետևանքով տուժածների մասին տվյալներ չկան։

 

5