Ураган в Тихом океане

Իռլանդիայում փոթորկի հետևանքով տասնյակ հազարավոր տներ են հոսանքազրկվել

4
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ փոթորկի հետևանքով կարող են ծառեր տապալվել և էլեկտրահաղորդումների գծեր վնասվել։ Դուբլինի, Կորկի և Շանոնի օդանավակայաններում մի քանի չվերթ է հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի– Sputnik. Իռլանդիայում մոլեգնած «Բարնի» փոթորկի հետևանքով ավելի քան 45 հազար տուն է հոսանքազրկվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրեսս գործակալությանը։

Գործակալության տվյալով` տագնապի մակարդակը հասել է «նարնջագույնի»։ Քամու արագությունն օրվա ընթացքում հասել է 36 մ/վ–ի։

Վատ եղանակային պայմանների պատճառով մասամբ դադարեցվել է նաև լաստանավային հաղորդակցությունը Ուելսի հետ։



4