Ситуация в Париже после серии терактов

Փարիզում հատուկ գործողության ընթացքում ոստիկաններ են տուժել

43
Փարիզի դատախազությունը հաստատել է, որ Սեն Դենի արվարձանում ինտենսիվ փոխհրաձգություն է եղել: Գերատեսչությունում նշել են, որ այդ շրջանում ահաբեկչությունների հետ կապված հատուկ գործողություն է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի- Sputnik. Փարիզի դատախազությունը հաստատում է, որ փարիզյան Սեն Դենի արվարձանում ոստիկաններն ահաբեկչական գործողությունների հետ կապված հատուկ գործողություն են անցկացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:

«Ահաբեկչությունների հետաքննության շրջանակում ոստիկանական հատուկ գործողություն է անցկացվում»,- հայտնել են դատախազության ներկայացուցիչները։

Նախնական տվյալով` փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է մի քանի ոստիկան։

Նոյեմբերի 13-ին Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:

 

 

43