Кыргызстанка стала супермоделью Вселенной

Տիեզերքի սուպերմոդել է դարձել Ղրղըզստանի ներկայացուցիչը

5
Մրցույթի մասնակիցները ներկայացել են լողազգեստներով, երեկոյան զգեստներով և մարզական հագուստով։ Ղրղըզստանի ներկայացուցիչը լավագույնն է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի– Sputnik.  Բուլղարիայում անցկացված սուպերմոդելների մրցույթի գլխավոր մրցանակը նվաճել է Թանսուլուու Օմուրզակովան (Ջալալ Աբադ)։ Այդ մասին հաղորդում է Sputnik Կիրգիզստանը։

Super model' Universie 2015 մրցույթն անցկացվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 3–ից 7–ը։

«Մրցույթին 18-25 տարեկան աղջիկներ և տղաներ էին մասնակցում։ Նրանք տարբեր երկրներ էին ներկայացնում։ Ես դարձել եմ այդ միջազգային մրցույթի հաղթողը»,– ասել է Օմուրզակովան։

Մրցույթի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ տղամարդկանց շարքում մրցանակը ստացել է Մեթյու Սանտը` Մալթա կղզուց։ Աղջիկներից գրան–պրիի և «Տիեզերքի սուպերմոդել» կոչման է արժանացել Ղրղըզստանի ներկայացուցիչը։

Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Օվեչկինան։ Երկրորդ տեղում նույնպես ռուսաստանցի Մարիա Լիման է։ Իսրայելցի Մարիա Բարլինին երրորդ տեղում է, իսկ Բելառուսը ներկայացնող Եկատերինա Չերնյակը զբաղեցրել է չորրորդ տեղը։

5