63-й Международный Каннский кинофестиваль

Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմը Մար դել Պլատայի կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի

275
(Թարմացված է 17:08 13.11.2015)
Արգենտինական Մար դել Պլատայի Կինոյի միջազգային փառատոնում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արգենտինական Մար դել Պլատայի Կինոյի  միջազգային փառատոնում  կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի, հայտնում է Telam պարբերականը:

30-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը ներկա են գտնվել ինչպես մրցույթի նախագահ Խոսե Մարտինես Սուարեսը, Արգենտինայի Կինոյի և արվեստի ազգային ինստիտուտի նախագահ Լուկրեսիա Կարդոսոն, այնպես էլ հայտնի դերասաններ և իշխանության ներկայացուցիչներ:

Օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերի և Մարտին Լանդաուի մասնակցությամբ «Հիշիր» ֆիլմը պատմում է «Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի» տարագիրներից մեկի վրեժի  մասին:

Ինչպես ինքը` Էգոյանը բազմիցս նշել է, ֆիլմն արտացոլում է նաև Հայոց ցեղասպանության ցավն ու տառապանքը:

275