ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի- Sputnik. Ճապոնական առաջին ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռը՝ MRJ-ն (Mitsubishi Regional Jet), շաբաթ օրը հաջողությամբ անցել է հերթական փորձարկումը և թափ հավաքելու պահին սլացել է մինչև 220 կմ/ժ արագությամբ:
Ուրբաթ և շաբաթ օրերին օդանավն առաջին անգամ կարողացել է գետնից պոկել առջևի շասսին, հայտնում է Կիոդո գործակալությունը:
Mitsubishi Regional Jet-ի համար առաջին դետալները դեռ հինգ տարի առաջ էին ստեղծվել: Առաջին փորձնական թռիչքը ծրագրված էր այս տարվա մայիսին, սակայն տեխնիկական պատճառներով անընդհատ հետաձգվում էր: Շաբաթ օրվա փորձարկումներին պետք է հաջորդի փորձնական թռիչքը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Ստույգ ամսաթիվը կորոշվի՝ հաշվի առնելով եղանակի կանխատեսումնեը:
Օդանավի թռիչքի հեռավորությունը կազմում է մինչև 3,5 հազար կմ: Սպասվում է, որ պատվիրատուներն ինքնաթիռը կստանան 2017թ.-ին:
Ներկա պահին ներկայացված է MRJ-ի մի քանի տարբերակ: MRJ 70-ի առաջին տարբերակն ունի 78 տեղ, երկրորդը նախատեսված է 90 ուղևորի համար: Ընկերությունը չի բացառում, որ ապագայում կարող է լինել նաև 100 տեղանոց տարբերակը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։
Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։
Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։ ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։


