Грузовой самолет с экипажем из России потерпел крушение в Южном Судане

Հարավային Սուդանում ռուսական բեռնատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել

936
Աղետի վայրում ավելի քան 40 մարմին են գտել

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի– Sputnik. Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում ռուսական բեռնատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Ինքնաթիռում եղել է 5 հոգանոց անձնակազմն ու յոթ ուղևոր, հաղորդում է South Sudan Tribune հրատարակությունը։

«Այսօր Ջուբւա քաղաքում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում եղել են անձնակազմի հինգ անդամներն ու յոթ ուղևոր Ռուսաստանից։ Փրկվել են միայն երկուսը, որոնցից մեկը երեխա է»,– նշված է Twitter–ի միկրոբլոգում։

Ավելի ուշ հղում անելով ականատեսներին` տեղեկություն է հայտնվել այն մասին, որ աղետի վայրում ավելի քան 40 մարմին են գտել։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները, երկրի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռում կարող էր 20 մարդ լինել։

936