Обломки самолета А321

Եգիպտոսի իշխանությունը հայտարարել է, որ А321–ը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով

265
ԱՄՆ–ի և Ռուսաստանի արհեստական արբանյակները բացառել են ահաբեկչական գործողության հավանականությունը։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ վթարի պատճառն ինքնաթիռի ներսում առաջացած տեխնիկական անսարքությունն է եղել, հայտարարել է եգիպտական կառավարության ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի– Sputnik. Բոլոր ցուցմունքները վկայում են, որ ռուսական A321-ի վթարի պատճառ տեխնիկական անսարքությունն է եղել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոսին, երեքշաբթի եգիպտական «Ալ Հայաթ» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամ ալ Քուվեյշը։

«ԱՄՆ–ի և Ռուսաստանի տնօրինության տակ գտնվող արհեստական արբանյակները բացառել են այն վարկածը, որ ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկչական գործողությունն է եղել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ներսում առաջացած տեխնիկական անսարքության պատճառով»,– ասել է նա։

Հոկտեմբերի 31–ին ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետն է գրանցվել. Եգիպտոսում վթարի է ենթարկվել Airbus А321 ինքնաթիռը, որում 224 ուղևոր է եղել: Կահիրեում ՌԴ դեսպանատան տվյալով՝ ոչ ոք ողջ չի մնացել:

265