Место крушения российского самолета Airbus A321 в Египте

Դատաբժշկական փորձագետ. մահացածների վնասվածքները կարող են բացահայտել A321 ինքնաթիռի պայթյունի հանգամանքները

374
Զննմանը մասնակցած եգիպտացի փորձագետը կարծում է, որ պայթյունը տեղի է ունեցել մինչ ցամաքին բախվելը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի– Sputnik. Եգիպտոսում վթարի ենթարկված «Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության А321 ինքնաթիռի ուղևորների մարմինների վնասվածքների բնույթը կարող է ցույց տալ, որ մինչ ցամաքին բախվելը ինքնաթիռում պայթյուն է եղել, Sputnik գործակալությանն է ասել  զննման գործընթացին մասնակցած եգիպտացի դատաբժշկական փորձագետը։

«Մարմինների առանձին հատվածների քանակը ցույց է տալիս, որ ինքնաթիռում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել մինչ ցամաքին բախվելը»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Փորձագետը նշել է, որ հաշվի առնելով մարմինների մեծ մասի վիճակը` մահացածների ինքնությունը պարզելու համար կարող է ԴՆԹ–ի անալիզ պահանջվել։

374