Президент России В.Путин встретился с президентом Сирии Б.Асадом

Բաշար Ասադը Պուտինին շնորհակալություն է հայտնել սիրիացի ժողովրդին աջակցելու համար

199
Բաշար Ասադը երեքշաբթի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի- Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել այն օգնության համար, որը Ռուսաստանը ցուցաբերել է Սիրիայում հակաահաբեկչական գործողության դեմ պայքարում:

Նրա խոսքով` Ռուսաստանի օգնությունը իրականացվում է միջազգային օրենսդրության շրջանակում: Այս մասին նշված է Կրեմլի կայքում:

«Ամենից առաջ ես ցանկանում եմ ն շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության ողջ ղեկավարությանը և ռուս ժողովրդին այն օգնության համար, որը նրանք ցուցաբերում են Սիրիային: Շնորհակալ եմ, որ նրանք հանդես են գալիս Սիրիայի միասնության և նրա անկախության օգտին: Ամենագլխավորն այն է, որ այդ ամենն արվում է միջազգային օրենսդրության շրջանակում»,- ասել է Ասադը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի նշել է, որ Ասադը երեքշաբթի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա և բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ:

«Երեկ երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Բանակցություններ են ընթացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նեղ և ընդլայնված կազմերով»,- ասել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով` ընդլայնված կազմով բանակցություններին մասնակցել են ՌԴ բարձրագույն ղեկավարության անդամները: «Բանակցությունները բավական տևական են եղել, բանակցությունների թեման լիովին հասկանալի է»,- նշել է նա:

«Քննարկվել են ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին վերաբերող հարցերը, ինչպես նաև` սիրիական զինված ուժերի հարձակողական գործողություններին ռուսական գործողության աջակցությունը շարունակելու հարցերը: Նախագահին իրազեկել են, թե ինչ իրավիճակ է տիրում Սիրիայում տիրող իրավիճակի, խոսել են հեռանկարային ծրագրերի մասին, քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցրերը»,- ասել է Պեսկովը:

199