ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի պատենտների և ապրանքանշանների բյուրոն Google–ին «խելացի» կոնտակտային լինզաների պատենտ է տրամադրել։ Նշենք, որ լինզաներն ունեն պրոցեսոր և կարող են տվյալներ ընդունել ու ուղարկել։
Սարքի պատենտը Google կորպորացիան ստացել է կոնտակտային լինզայի տեսքով, ընդունող հարմարանքով, հիշողությամբ և պրոցեսորով էլեկտրոնային կրիչ սարքի պատենտ։
Փաստաթղթի անվանումն է` «Կոնտակտային լինզաներ էլեկտրասնուցման և օպտիկական ազդանշանների օգնությամբ կապի հնարավորությամբ» (Contact lens employing optical signals for power and/or communication) և ԱՄՆ–ի պատենտների և ապրանքային նշանների բյուրոյում գրանցված է № 9,158,133 համարի ներքո։ Հայտը տրվել էր 2012 թվականի հուլիսին։
Պատենտի համաձայն` սարքը կարող է էներգիա կուտակել շրջակա տարածքից` ֆոտոէլեմենտի հաշվին, որն էլեկտրական հոսանքի է փոխարկում է արևի լույսը, էլեկտրական լամպերի լույսը և նույնիսկ ֆոտոխցիկների փայլատակումը։
Սարքը կարող է արտաքին սարքի վրա տեղեկություն ուղարկել օգտատիրոջ մարմնի ջերմաստիճանի կամ նրա արյան մեջ ալկոհոլի մակարդակի, ինչպես նաև օդում պարունակվող ալերգենների կամ այլ վտանգավոր նյութերի վերաբերյալ։ Այն նաև կարող է նաև տեղեկություն կարդալ առարկաներից, օրինակ` գնապիտակներից։ Առաջարկվել է փոխազդեցությունն իրականացնել, օրինակ, ռադիոազդանշանի արձագանքման միջոցով։
2014 թվականի հունվարին Google–ը ներկայացրել էր շաքարախտով հիվանդների համար «խելացի» կոնտակտային լինզաների մշակման նախագիծ։ Դրանք պետք է նախազգուշացնեին արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխության մասին։
2014 թվականի հուլիսին Alcon դեղագործական ընկերությունը Google–ի հետ այդ ոլորտում կորպորացիայի մշակած տեխնոլոգիաների օգտագործման պայմանագիր էր ստորագրել։
«Խելացի» կոնտակտային լինզաները Google–ի երկրորդ նախագիծն է կրելի էլեկտրոնիկայի բնագավառում` Google Glass լրացուցիչ իրականության ակնոցի հետ կապված անհաջողությունից հետո։
Մի քանի տարվա մշակումներից հետո Google–ը խոստացել էր 2014 թվականից Google Glass–ը շուկա հանել, բայց չի արել դա։ 2015 թվականի հունվարին ընկերությունը դադարեցրել է սարքի թեստային տարբերակի վաճառքները և որոշ ժամանակով հետաձգել է կոմերցիոն արտադրանքի թողարկումը։ Օգտատերերին դուր չի եկել, որ ներկառուցված խցիկի շնորհիվ սարքը թույլ է տալիս աննկատ կերպով լուսանկարներ անել և վիդեո տեսագրել, ինչը, նրանց կարծիքով, վտանգում է մասնավոր կյանքը։ Սարքը բավականին ծանր էր և անհարմար։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Google–ն ակնոցի նոր տարբերակ է մշակում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։


