ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի– Sputnik. Գերմանիայի ավտոտրանսպորտի դաշնային գործակալությունը պարտավորեցրել է Volkswagen ընկերությանը հետ կանչել երկրում վաճառված 2.4 մլն ավտոմեքենա։
«Մենք հրամայում ենք սկսել հետկանչը»,– հինգշաբթի հայտարարել է կարգավորիչի ներկայացուցիչը։
Ավելի վաղ կարգավորիչը հերքել էր Volkswagen–ի` հետկանչի ենթակա բոլոր ավտոմեքենաների վրա ֆիլտրերի անվճար տեղադրման մասին ընկերության առաջարկը։
Հետկանչի առիթ է դարձել ընկերության խոստովանությունը, որ նա ավտոմեքենաների վրա տեղադրել է հատուկ ԾԱ, որը թույլ է տալիս շրջանցել արտանետվող գազերի էմիսիաների թեստերը։
Կոնցեռնի նորանշանակ ղեկավար Մատիաս Մյուլերն ավելի վաղ հայտնել էր, որ դիզելային սկանդալին առնչվող մեքենաները կսկսեն հետ կանչել 2016-ին:
Էմիսիոն սկանդալը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ Volkswagen դիզելային մոդելների արտադրողներն անտեսել են թունավոր նյութերի պարունակության թեստերի արդյունքները։
Սկանդալի արդյունքն ընկերության բաժնետոմսերի նվազումն է, դատական հայցերը և արտածրագրային ստուգումները, ամբողջ աշխարհով մեքենաների հետկանչը և ընկերության ղեկավարի հրաժարականը, ում նկատմամբ Գերմանիայում հետաքննություն է սկսվել։ —0-
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Ռուսաստանի հայերի միությունում կարծում են, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա նա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում


