ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Forbes ամսագիրը կազմել է YouTube-ի ամենաբարձր վճարվող վիդեոբլոգերների վարկանիշը 2015 թ. հունիսի 1-ի դրությամբ, հայտնում է forbes.com–ը։
Այդ ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել շվեդ վիդեոբլոգեր Ֆելիքս Քյելբերգը ՝ PewDiePie կեղծանունով, որի ալիքը նվիրված է տեսախաղերին: Ամսագրի տվյալներով` նա 12 մլն դոլար է վաստակում: Նրա ալիքն ունի ավելի քան 40 մլն բաժանորդ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Յեն Հենոքսի ու Էնթոնի Փադիլլայի կատակերգական դուետը ՝ Smosh անվանումով: Նրանք վաստակում են 8.5 մլն դոլար: Հունիսին Smosh.-ը թողարկել է իր առաջին լիարժեք ֆիլմը:
Երրորդ տեղն է զբաղեցնում նաև Ռաֆֆի ու Բենի Ֆայն եղբայրների կատակերգական դուետը Fine Brothers, հայտնում է Gazeta.ru-ն:
Ցուցակի հաջորդ տեղերում են Լինդսի Սթիրլինգը (6 մլն), Rhett & Link կատակերգական դուետը (4.5 մլն), տեսախաղերի տեսաբան KSI-ն (4.5 մլն), բյութի- բլոգեր Միշել Ֆանը(3 մլն), սթենդափ կատակերգու Լիլի Սինխը (2.5 մլն), փրանքեր Ռոմեն Էտվուդը (2.5 մլն) ու խոհարար Ռոզանա Փանզինոն (2.5 մլն դոլար):
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։


