Джейсон Басмаджян

Ջեյսոն Բասմաջյանը նշանակվել է Cerruti 1881 ընկերության կրեատիվ տնօրեն

425
Ջեյսոն Բասմաջյանը նշանակվել է Cerruti 1881 ընկերության կրեատիվ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի դիզայներ Ջեյսոն Բասմաջյանը նշանակվել է իտալական Cerruti 1881 ընկերության կրեատիվ տնօրեն,  հայտնում է  us.fashionmag.com–ը։

Բասմաջյանը մի քանի անգամ եղել է չինական Trinity ընկերությունների խմբին պատկանող տղամարդկանց հագուստի Gieves & Hawkes ընկերության կրեատիվ տնօրեն:

Բասմաջյանը 1990-ականներին համագործակցել է Giorgio Armani-ի հետ, իսկ հետո տեղափոխվել է Calvin Klein, որտեղ ղեկավարել է ստեղծարար թիմն ու հետևել  արտադրության որակին:

1999-ին նա դարձել է  Donna Karan-ի «պրետ ա պորտե» գծի տնօրեն, իսկ մի քանի տարի անց` ST Dupont-ի կրեատիվ տնօրեն և հետևել առօրյա հագուստի արտադրությանը: 2007-ին Բասմաջյանը սկսել է  համագործակցել Brioni նորաձևության տան հետ, իսկ 2012-ին` միացել Trinity-ին:

Cerruti 1881–ն իտալացի Նինո Չերուտիի հիմնած Cerruti նորաձևության տան ապրանքանիշներից է։  Ընկերությունը պատկանում է չինական Chinois Trinity ընկերությանը և մասնագիտանում է հագուստի արտադրության ոլորտում, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, թողարկում է նաև պարագաներ և օծանելիք:

425