Визит президента РФ В.Путина в Италию

Հռոմի պապը ներողություն է խնդրել հավատացյալներից Վատիկանի հետ կապված աղմկահարույց պատմությունների համար

4
Հռոմի պապը չի ճշտել, թե ինչ պատմությունների մասին է խոսքը

Երևան, 14 հոկտեմբերի — Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել հավատացյալներից այն աղմկահարույց պատմությունների համար, որոնք վերջին ժամանակաշրջանում ապշեցրել են Վատիկանին։

«Ես կցանկանայի հանուն եկեղեցու ներողություն խնդրել ձեզանից այն պատմությունների համար, որոնք վերջին ժամանակաշրջանում տեղի են ունեցել Հռոմում և Վատիկանում», – ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ընդունելությունից առաջ։ Հռոմի պապի ասածը հրապարակում հավաքվածները ծափերով են ընդունել։

Հռոմի պապը չի ճշտել, թե ինչ պատմությունների մասին է խոսքը, սակայն նշել է, որ Հիսուսը «ռեալիստ» էր և սովորեցնում էր, որ սկանդալներն անխուսափելի են, սակայն «վայ նրան, ում պատճառով կատարվում են դրանք»։

Հոկտեմբերի սկզբին Վատիկանում մեծ աղմուկ բարձրացավ, երբ 43-ամյա լեհ աստվածաբան Քշիշտով Հարամսան խոստովանեց, որ ինքը համասեռամոլ է և միաբանությանը «պարանոիդալ հոմոֆոբիայի» մեղադրանք ներկայացրեց։ Սուրբ գահի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարեց, որ Հարամսին «անպատասխանատու» պահվածք է դրսևորել և որ հոգևորականը «չի կարող այլևս իր պարտականությունները կատարել հավատքի միաբանության մեջ և համալսարանում»։

4