Выборы президента Белоруссии

Լուկաշենկոն մեծ տարբերությամբ հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում

6
(Թարմացված է 17:52 12.10.2015)
Բելառուսի ԿԸՀ–ի նախագահ Լիդիա Երմոշինայի խոսքով` գործող նախագահը ստացել է ընտրազանգվածի ձայների 83,49 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների 83,49 տոկոսը, հայտարարել է ԿԸՀ–ի նախագահ Լիդիա Երմոշինան։

«Հանրապետության տարածքում Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 83,49 տոկոսը», – ասել է Երմոշինան։

Գործող նախագահը լավագույն արդյունքը ցուցադրել է Մոգիլևսկայա շրջանում, որտեղ նրա օգտին քվեարկել է ընտրողների 88,29 տոկոսը։ Լուկաշենկոն ամենավատ արդյունքը ցուցադրել է Մինսկում, որտեղ հավաքել է ընտրողների ձայների 65,58 տոկոսը։ Այս ընտրություններին գրանցված արդյունքը գործող նախագահի լավագույն արդյունքն է հինգ ընտրարշավների ընթացքում։ 1994 թ.–ին ընտրությունների երկրորդ փուլում Լուկաշենկոյի օգտին քվեարկել էր ընտրողների 80,6 տոկոսը, 2001 թ.–ին` 75,65 տոկոսը, 2006 թ.–ին` 83 տոկոսը, 2010 թ.–ին` 79,65 տոկոսը։

Երմոշինայի խոսքով` ԿԸՀ–ի նախնական տվյալներով «Ասա ճմշարտությունը» ընդդիմադիր արշավի ակտիվիստ, Բելառուսի պատմության ընթացքում առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը հավաքում է ձայների 4,42 տոկոսը, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը` 3,32 տոկոսը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը` 1,67 տոկոսը։ Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել ընտրողների 6,4 տոկոսը։

ԿԸՀ–ի ներկայացրած արդյունքները չեն ներառում Բելառուսի սահմաններից դուրս, օտարերկրյա ընտրատարածքներում անցկացված քվեարկության արդյունքները։

6