Бритни Спирс

Բրիթնի Սփիրսն ամենահաջողակ պարֆյումերն է

3
(Թարմացված է 17:46 12.10.2015)
Շոու բիզնեսի աստղն արդեն մի քանի տարի իր անունով օծանելիք է թողարկում և այս գործում մեծ հաջողությունների է հասել

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի–Sputnik. Բրիթնի Սփիրսը 2015 թ.–ին առաջին տեղում է պարֆյումեր աստղերի վարկանիշում, որը մշակել է Billboard–ը։

Շոու բիզնեսի աստղն արդեն մի քանի տարի իր անունով օծանելիք է թողարկում և այս գործում մեծ հաջողությունների է հասել։ 11 տարում երգչուհին թողարկել է 18 բույր, իսկ վաճառքից ստացված եկամուտը կազմել է 55 մլն դոլար, հաղորդում է rosbalt.ru կայքը։

Վարկանիշի երկրորդ տեղում Ջենիֆեր Լոպեսն է։ Երգչուհին օծանելիք է թողարկում 13 տարի։ Նա ստեղծել է 25 բույր, իսկ այս ոլորտում գրանցված եկամուտը կազմել է 49 մլն դոլար։

Առաջատարների եռյակը եզրափակում է Թեյլոր Սվիֆթը, ով ընդամենը չորս տարի է զբաղվում օծանելիքի թողարկմամբ։ Նա թողարկել է 5 բույր, որոնցից ստացված եկամուտը կազմել է 18 մլն դոլար։

3