Ссора

Խանդը սանձելու 8 գործուն միջոց

74
(Թարմացված է 17:45 12.10.2015)
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերջապես սանձել խանդն ու սովորել վերահսկել սեփական հույզերը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի–Sputnik. Խանդը կարող է փչացնել անգամ ամենաանթերի հարաբերությունները։ Հաճախ մենք գիտակցում ենք, թե որքան հիմար ձևով ենք վարվում, սակայն շարունակում ենք խանդել և տանջվել

Cosmopolitan կայքը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերջապես սանձել խանդն ու սովորել վերահսկել սեփական հույզերը:

1. Ընդունեք այն փաստը, որ դուք իսկապես խանդում եք

Շատ հաճախ, երբ խանդում եք, սկսում եք ագրեսիվ կերպով պահանջներ ներկայացնել և չեք խոսում այն մասին, թե ձեզ իսկապես ինչն է մտահոգում։ «Այո, հիմա ես խանդում եմ, քանի որ նա նախորդ գիշեր բարում զրուցում էր անծանոթ կնոջ հետ», – սկզբում պարզապես ընդունեք այս փաստը և խուճապի մի մատնվեք։ Սա կդառնա առաջին և արդեն շատ կարևոր քայլը։

2. Փորձեք ձեր հարաբերություններին նայել ձեր ընկերներից մեկի աչքերով

Ի՞նչ կանեիք, եթե  լինեիք Ձեր սեփական ընկերը և լսեիք մի իրավիճակի մասին, որը տեղի է ունենում ձեր հարաբերություններում։ Գուցե դուք սարսափեի՞ք այն ամենից, ինչ երկուսով անում եք։ Հարաբերություններին կողքից դիտելը միշտ օգնում է սթափ գնահատել դրանք, և ո՞վ գիտե, միգուցե, դա կօգնի Ձեզ որևէ նոր բան տեսնել։

3. Կարևորեք ձեր հարաբերությունները

Եվ այսպես, Ձեզ թվում է, որ Ձեր երկրորդ կեսը սիրախաղ է ունի որևէ մեկի հետ։ Եթե անգամ այդպես է, մի՛ մոռացեք, որ բոլորը սիրախաղում են և հաճախ դա չեն նկատում։ Ձեր հարաբերություններն ունեն իրենց պատմությունը և, իհարկե, դրանք շատ ավելի խորն են, քան վայրկենական սիրահարվածությունը։ Այնպես որ ճանճից փիղ մի սարքեք, այլ փորձեք հարաբերություններին փոխանցել ջերմություն և ներդաշնակություն։

4. Ձեր մտքում ժամանակից շուտ բացասական պատկերներ մի ստեղծեք

Որքան է պատահել, որ ես ինչ–որ բանից այնքան եմ վախեցել, կարծես այն արդեն տեղի է ունեցել, և ես ցավում եմ իմ կորստի համար։ Շատ դեպքերում նման իրադարձություններն այնքան հեռու են եղել իրականություն դառնալուց։ 

Ձեր բոլոր սարսափելի մտավախությունները կարող են միայն բուռն երևակայության արդյունք լինել, իսկ եթե Դուք չունեք որևէ ապացույց, ապա մտահոգվել էլ պետք չէ։ Եթե կասկածները Ձեզ խենթացնում են, ապա խոսեք այդ մասին։ Դուք կամ կհանգստանաք, կամ կիմանաք ոչ այնքան հաճելի բաներ, սակայն, ամեն դեպքում, ամեն ինչ կպարզվի և կկարողանանք առաջ շարժվել։

5. Գտեք Ձեր խանդի իրական պատճառը

Հաճախ մենք իրականում խանդում ենք այն պատճառով, որ չարացած ենք զուգընկերոջ վրա միանգամայն այլ պատճառով։ Միգուցե նա մոռացել է Ձեզ շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ կամ վերջերս հազվագյուտ է Ձեզ աջակցում։ Եվ սրտաբաց զրույցի փոխարեն Դուք նախընտրել ենք կասկածով վերաբերվել այն ամենին, ինչ նա անում է և բոլորին, ում հանդիպում է։ 

6. Մի արձագանքեք խանդին ակնթարթորեն

Երբ զայրացած եք, ցանկություն կա բղավել առաջին իսկ պատահած մարդու վրա և ամեն ինչ այս ու այն կողմ նետել, եթե անգամ գտնվում եք սրճարանում։ Դրա փոխարեն կարող եք ինքներդ Ձեզ ասել. «Այսպես, սա ընդամենը զայրույթ է, և այն անպայման կանցնի»։ Նման սխեման աշխատում է նաև խանդի դեպքում, պարզապես փորձեք։

7. Մի խառնեք նախորդ հարաբերությունների փորձը ներկա հարաբերությունների հետ

Միգուցե Դուք չափից դուրս խանդոտ եք, քանի որ Ձեզ ժամանակից դավաճանել են կամ Ձեր հայրը դավաճանել է մորը։ Սակայն ներկա հարաբերություններն ամբողջովին ուրիշ են, մարդիկ ևս տարբեր են։ Ձեր զուգընկերը որևէ ընդհանուր բան չունի ձեր նախորդ փորձի հետ, այնպես որ այնքան էլ արդար չէ նրան համեմատել այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին Ձեզ ցավ են պատճառել։

8. Ի սրտե հավատացեք, որ դուք արժանի եք մի մարդու, ով սիրում է ձեզ

Ասում են, որ հիմնականում խանդում են ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ։ Հոգու խորքում կասկածներ են առաջանում, որ մենք արժանի չենք սիրո, իսկ ընտրյալը կարող է ավելի լավին գտնել։

Սակայն դա այդպես չէ։ Չնայած բնավորության բոլոր թերություններին և բարդություններին` Դուք արժանի եք մի մարդու, ով սիրում է Ձեզ և հազարավոր ուրիշ մարդկանցից ընտրել է հենց Ձեզ։ Այնպես որ դադարեք տանջվել հիմար կասկածներից, իսկ մեկ այլ անգամ ավելի լավ է աշխատեք Ձեր ինքնագնահատականի վրա։

74