Больница

Տղամարդկանց և կանանց հիվանդություններ. արդյո՞ք հիվանդություններն ունեն «սեռային» պատկանելություն

253
(Թարմացված է 17:45 12.10.2015)
Ներկայացնում ենք ձեզ մի շարք հիվանդություններ` ըստ «սեռային» պատկանելության

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի–Sputnik. Գիտնականներն ապացուցել են, որ որոշ հիվանդություններ հաճախ «ընտրում են» կանանց, մյուսները` «տղամարդկանց», գրում է aif.ru կայքը։

Ներկայացնում ենք մի շարք հիվանդություններ` ըստ «սեռային» պատկանելության։

Հիպերտոնիա

«Սեռային» պատկանելություն — տղամարդիկ` 53 տոկոս, կանայք` 47 տոկոս

Ովքե՞ր են հաճախ հիվանդանում — 30–50 տարեկան տղամարդիկ

Ինչու՞ — Տղամարդկանաց սեռական հորմոնները խթանում են զարկերակային ճնշման բարձրացում։ Բացի այդ, տղամարդիկ, որպես կանոն, ունեն մարմնի ավելի մեծ զանգված, իսկ դա նշանակում է, որ նրանց անոթային հունի ծավալն ավելի մեծ է։

Նյութափոխանակման համախտանիշ

«Սեռային» պատկանելություն — տղամարդիկ` 65 տոկոս, կանայք` 35 տոկոս

Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում – տղամարդիկ

Ինչու՞ — Տղամարդկանց մոտ ճարպային հյուսվածքի նստվածքային շերտը լինում է առավելապես որովայնի շրջանում, ինչը խթանում է հիվանդության զարգացումը

Խոցային հիվանդություն

«Սեռային» պատկանելություն — տղամարդիկ` 80 տոկոս, կանայք` 20 տոկոս

Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում – տղամարդիկ

Ինչու՞ — Կանանց հորմոնները` էկստրոգենները, ավելացնում են հյուսվածքների կենսունակությունը։

Երակների թրոմբոզ

«Սեռային» պատկանելություն — տղամարդիկ` 25 տոկոս, կանայք` 75 տոկոս

Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում — կանայք

Ինչու՞ — Կանանց մոտ 5–6 անգամ ավել է երակների թրոմբոզ ունենալու հավանականությունը, հատկապես այն կանանց մոտ, ովքեր ընդունում են հակաբեղմնավորիչներ կամ պատրաստվում են մայրանալ։

Խոլեցիստիտ (լեղապարկի բորբոքում)

«Սեռային» պատկանելություն — տղամարդիկ` 20 տոկոս, կանայք` 80 տոկոս

Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում — կանայք

Ինչու՞ — Եթե ստամոքսի խոցի դեպքում կանանց սեռական հորմոնները պաշտպանիչ դեր են խաղում, ապա խոլեցիստիտի դեպքում դրանք, հակառակը, ճակատագրական դեր են կատարում` նվազեցնելով լեղապարկի միջով խոլեստերինի անցնելու արագությունը։ Սովորաբար լեղու քանակի ավելացում է նկատվում այն ժամանակ, երբ կնոջ հորմոնալ մակարդակը կտրուկ փոխվում է (դաշտան, հղիություն, հակաբեղմնավորիչների ընդունում, դաշտանադադար)։

Միգրեն

«Սեռային» պատկանելություն — տղամարդիկ` 25 տոկոս, կանայք`75 տոկոս

Ովքե՞ր են ավելի շատ հիվանդանում  — կանայք

Ինչու՞ – Բժիշկները վաղուց գիտեն դաշտանային ցիկլի որոշակի փուլի հետ միգրենի փոխկապակցվածության մասին։ 50 տոկոս դեպքերում միգրենն անցնում է դաշտանադադարից հետո։

Սակավարյունություն

«Սեռային» պատկանելություն — տղամարդիկ` 40 տոկոս, կանայք` 60 տոկոս

Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում — կանայք

Ինչու՞ –  Կնոջ օրգանիզմում պակասում է երկաթի պարունակությունն արգանդային արնահոսության և առատ դաշտանի պատճառով։ Սակավարյունությունը հղիների և կերակրող կանանց հաճախակի հյուրն է։

253