телевизор семья просмотр сериал фильм кино телевидение пульт

Netflix պարզել է, թե որքան արագ են հեռուստադիտողները կախվածության մեջ ընկնում սերիալներից

26
(Թարմացված է 17:44 12.10.2015)
Ծառայության հետազոտություններին մասնակցել է 16 շուկաների ավելի քան 20 շոու, պատմել են ընկերության ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը հետազոտություն է անցկացրել և որոշել սերիալներից կախվածության մեջ ընկելու ժամանակը։ Ինչպես գրում է Lenta.ru–ն, հետազոտության արդյունքները հրապարակել է The Hollywood Reporter–ը։

«Մեր ուսումնասիրություններին մասնակցել է 16 շուկաների ավելի քան 20 շոու ։ Մենք նկատել ենք, որ ոչ մի սերիալ չի նվաճել հեռուստադիտողի համակրանքը փորձնական էպիզոդից»,– պատմել է ընկերության ներկայացուցիչը։

Ամենից հաճախ լսարանի վրա մեծ տպավորություն է գործում երկրորդ կամ երրորդ էպիզոդը, թեև «նշանակալի» կարող է դառնալ նաև ութերորդը։ Հեռուստադիտողների 80 տոկոսը, որոնք դիտել են այդքան սերիաներ, սովորաբար մինչև վերջ դիտում են առաջին եթերաշրջանը։

Netflix–ը ուսումնասիրել է ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստարլիայի, Նոր Զելանդիայի հեռուստադիտողներին։ Պարզվել է, որ երկրորդ էպիզոդից հեռուստադիտողներից գերել են «Քայլող մեռյալներ», «Breaking Bad», «Անարխիայի որդիները» և «Սկանդալ» սերիալները։ «Խելագարները» և «Մի անգամ հեքիաթում» սերիալները գրավել են լսարանին վեցերորդ սերիայից, իսկ «Ինչպես ես դիմավորեցի ձեր մայրիկին» և «Նետ» նախագծերը հետաքրքրել են լսարանին ութերորդ էպիզոդից։

Netflix–ը հնարավորություն է տալիս դիտել ֆիլմեր և սերիալներ բաժանորդագրությամբ։ Ընկերությունը նաև զբաղվում է էքսկլյուզիվ կոնտենտի արտադրությամբ, որոնց շարքում են «Թղթե տնակ» և «Նարնջագույնը` սեզոնի հիթ» սերիալները։

26