Визит президента РФ В.Путина в Китайскую Народную Республику. День второй

Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ–ի հետ կիբերհանցագործության դեմ պայքարում

41
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն ԱՄՆ նախագահի հետ զրույցում հավելել է, որ անհրաժեշտ է կնքել երկկողմանի պայմանագիր, որը վերաբերում է ներդրումներին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի– Sputnik. ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Սիեթլում ծրագրային ելույթի շրջանակում խոստացել է համագործակցել ԱՄՆ–ի հետ ներդրումների և կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերում, հաղորդում է Sputnik-ը` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

«Եթե Չինաստանը և ԱՄՆ–ն լավ համագործակցեն, նրանք կարող են դառնալ համաշխարհային կայունության հիմք»,– հայտարարել է Սի Ծինփինը։ «Այն դեպքում, եթե նրանք առճակատման կամ հակամարտության մեջ մտեն, դա կհանգեցնի աղետի երկու երկրների և ողջ աշխարհի համար»,– հավելել է նա։

ՉԺՀ առաջնորդի խոսքով` «Չինաստանը կիբերհանցագործության  պաշտպան է, բայց նաև հաքերների զոհ։ »

«Այդ կոմերցիոն կիբերգողությունները և հաքերների գործողությունները` ուղղված կառավարական ցանցերի դեմ, հանցագործություններ են, որոնք պետք է պատժվեն օրենքի և միջազգային պայմանագրերի համաձայն»,– մեջբերում է Ֆրանս Փրես գործակալությունը Սի Ծինփինի խոսքերը։

Նա հավելել է, որ Չինաստանը և ԱՄՆ–ն պետք է հնարավորինս արագ երկկողմանի պայմանագիր կնքեն ներդրումների ոլորտում։ Բացի այդ, Ծինփինը խոստացել է յուանը պահել հետագա անկումից և ավելացնել արտահանումը։

41