Жара

Ֆիզիկոսները բացատրել են ջրի անսովոր հատկությունները

362
Գերմանացի ֆիզիկոսները ինֆրակարմիր լազերների և սպեկտրոսկոպների միջոցով կարողացել են ցույց տալ, որ ջուրն իր լոկալ կառուցվածքն անհավանական երկար ժամանակ կարողանում է պահպանել, ինչով էլ բացատրվում են «ունիվերսալ լուծվող նյութ հանդիսացող» ջրի անհավանական հատկությունները

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Գերմանացի ֆիզիկոսները գերարագ լազերների շնորհիվ պարզել են, որ ջուրը բավականին երկար ժամանակ կարող է պահպանել իր կառուցվածքը։ Այս մասին նշված է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում։

«Երկրագնդի մակերևույթի մոտ 71 տոկոսը ծածկված է ջրով, և երկրագնդի վրա գրեթե բոլոր կենսաբանական և քիմիական ռեակցիաները տեղի են ունենում ջրում կամ ջրի ու օդի միջև ընկած սահմանում` օվկիանոսներում կամ ամպերում։ Մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է «պահում» իրեն ջուրը մոլեկուլյար մակարդակի վրա։ Մենք պարզել ենք, որ ջուրը չի կարելի դիտարկել որպես մեկ ամբողջություն և նրա ներսում գոյություն ունեն հատուկ լոկալ կառուցվածքներ», – հայտարարել է Մայնցի Պոլիմերների ուսումնասիրությամբ զբաղվող ինստիտուտի գիտնական Միշա Բոնը (Mischa Bonn)։

Բոնն ու նրա գործընկերները գերարագ լազերների և ինֆրակարմիր սպեկտրոսկոպների միջոցով ուսումնասիրել են ջրի լոկալ կառուցվածքը և պարզել, որ այն նման է խճանկարի, որը բաղկացած է հարաբերականորեն կայուն և մշտապես փոխվող լոկալ «խմբերից», որոնք էլ իրենց հերթին բաղկացած են ջրի մի քանի մոլեկուլից։

Ինչպես բացատրում է գիտնականը, ֆիզիկոսները բավականին երկար ժամանակ գիտեն լոկալ կառուցվածքների` ջրի մի քանի մոլեկուլներից բաղկացած կայուն միասնությունների գոյության մասին, սակայն մինչև հիմա բոլոր հետազոտողները կարծել են, որ դրանք «հիշողություն» չունեն և մասնատվում են բավականին կարճ ժամանակում (պիկովայրկյանի 10–րդ մասում)։

Հետևելով ջրի առանձին մոլեկուլների միջև ջրածնային կապերի փոփոխություններին` Բոնի խումբը պարզել է, որ իրականում նման կառուցվածքները պահպանում են իրենց ձևն ու «հիշողությունը» շատ ավելի երկար ժամանակ (ավելի քան մեկ պիկովայրկյանի ընթացքում)։

Ֆիզիկոսը նշում է, իրենց բացահայտումը հստակեցնում է նաև այն, թե ինչու է ջուրը համարվում «ունիվերսալ լուծվող նյութ» և ունի մի շարք անսովոր հատկություններ։

362