Пресс-конференция нового президента РФС В.Мутко

Մուտկո. սկանդալի զարգացումը ՖԻՖԱ–ում չի սպառնում ԱԱ–ի անցկացմանը Ռուսաստանում

4
Նոր սկանդալ է ծագել FIFA–ում` կապված ԶԼՄ–ների այն հաղորդումների հետ, որ 2014 թվականի աշխարհի առաջնության տոմսերի անօրինական վաճառքների անօրինական սխեմաների հետ կապ ունի կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանում ԱԱ-2018–ի անցկացմանը ոչինչ չի սպառնում ՖԻՖԱ–ում նոր սկանդալի համատեքստում, մրցաշարի հայեցակարգն ու բյուջեն արդեն հաստատվել են, հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի միության և «Ռոսիա-2018» կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ոարտուղար Ժերոմ Վալկեն հինգշաբթի ազատվել է պարտականությունների կատարումից։ Բրազիլական ԶԼՄ—ներն ավելի վաղ հայտնել են, որ նա մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնության տոմսերի անօրինական վաճառքների սխեմաներին, ինչից էլ մոտ 2 միլիոն եվրո է վաստակել։

«Ժերոմ Վալկեն հեռացել է, որովհետև չի ցանկանում, որ կազմակերպության շուրջ ինչ–որ խոսակցություններ պտտվեն, նա ցանկանում է, որ կազմակերպությունը հանգիստ աշխատի։ Իսկ քննությունը թող շարունակվի։ Մեզ և աշխարհի առաջնության նախապատրաստմանը դա որևէ կերպ չի վերաբերվում։ Որովհետև փուլային բոլոր կետերն անցել են, հայեցակարգը հաստատվել է, կան համաձայնություններ, բյուջեն ամբողջովին հաստատվել է` և մերը, և նրանցը։ Ամեն ինչ ընթանում է առաջ, այսօր արդեն կարևոր օր է` 1000 օր մինչև մրցաշարի մեկնարկը։ Չեմ տեսնում որևէ սպառնալիք առաջնության համար, կամ խնդիր, որ կարող է ծագել»,– հեռախոսով ասել է Մուտկոն։

«Կա աշխատանք և հստակ միաբանություն ՖԻՖԱ–ի և կազմկոմիտեի միջև։ Հատուկ դեպարտամենտ է ստեղծվել ՖԻՖԱ–ի ներսում։ Այո, շատ հարմար է աշխատել Ժերոմ Վալկեի հետ, նա պրոֆեսիոնալ է, աշխարհի մեկ առաջնություն չէ, որ նախապատրաստել է։ Բայց այստեղ աշխարհի առաջնությանը վերաբերող որևէ խնդիր չկա։ ՖԻՖԱ–ն գործում է, աշխատում է, մարդիկ կարող են գալ, գնալ, ժամանակավորապես դադարեցնել պարտականությունների կատարումը։ ՖԻՖԱ–ի շուրջ հիմա այսպիսի իրավիճակ է։ Երբ դա կվերջանա, ոչ ոք չգիտի, թե նպատակը որն է` կարող եք գուշակել, միայն դուք` լրագրողներդ։ Իսկ եթե մենք հայտարարություն ենք անում, ապա դա արդեն լուրջ է»,– ասել է Մուտկոն։

Նա նշել է նաև, որ ռուսական կազմկոմիտեն հիանալի հարաբերություններ ունի Վալկեի տեղակալ Մարկուս Կատների հետ, ով կկատարի գլխավոր քարտուղարի պարտականությունները։

«Ամերիկայի և Շվեյցարիայի իրավապահ համակարգերն աշխատանք են տանում, հավանաբար, այնտեղ ինչ–որ մեղադրանքներ կհայտնվեն։ Վալկեն գնացել է, որպեսզի, ինչպես ես եմ հասկանում, կաթվածահար չանի ՖԻՖԱ–ի աշխատանքը, ահա և վերջ։ Նա նաև կնայի, թե ինչ մեղադրանքներ կլինեն իր նկատմամբ։ Դրանք կարող են ընդունվել միայն դատաքննության ավարտից հետո։ Այժմ նրան կփոխարինի Կաթները, որի հետ նույնպես հիանալի հարաբերություններ ունենք»,– ասել է ՌՖՄ ղեկավարը։

4