Барак Обама

Օբաման պատրաստվում է քաղաքացիություն տրամադրել շուրջ 9 մլն միգրանտների

7
Քաղաքացիության օրվա առթիով, որը նշվում է սեպտեմբերի 17–ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է օրինական միգրանտների համար քաղաքացիություն ձևակերպելու արշավի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի հայտարարել է նոր արշավ գործարկելու մասին, որի շրջանակում շուրջ 9 մլն օրինական միգրանտներ կկարողանան ստանալ ԱՄՆ քաղաքացիություն։

«Եթե դուք իրավունք ունեք, հենց այսօր սկսեք քաղաքացիություն ձևակերպելու ընթացակարգը։ Միացեք մեզ, միասին մենք ավելի ուժեղ կդարձնենք Ամերիկան»,– հայտարարել է Օբաման Քաղաքացիության օրվա կապակացությամբ հատուկ տեսաուղերձում, որը նշվում է սեպտեմբերի 17–ին։

Սպիտակ տան տվյալներով` ներկա պահին ԱՄՆ–ում բնակվում է շուրջ 13,3 մլն օրինական միգրանտ, որից 8,8 մլն ունի քաղաքացիություն ստանալու իրավունք։ Այդ թվի մեկ երրորդն ավելի քան 25 տարի բնակվում է ԱՄՆ–ում։ Տեղեկատվական արշավն անգլերենից բացի կվարվի իսպաներեն, չիներեն, վիետնամերեն, կորեերեն և ֆիլիպիներեն լեզուներով։

Վարչակազմից հաղորդել են, որ արդեն 20 խոշոր քաղաքներ աջակցել են այդ նախաձեռնությանը, այդ թվում` Վաշինգտոնը, Նյու Յորքը, Չիկագոն, Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Սիեթլը, Պիտսբուրգը և Ատլանտան։

7