Фейсбук, Facebook

Facebook–ի օգտատերերն անհանգստացած են dislike կոճակ ավելացնելու գաղափարից

8
Օգտատերերը գրեթե 3 հազար մեկնաբանություն են արել Ցուկերբերգի գրառման տակ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի–Sputnik. Dislike (չհավանել) կոճակ ավելացնելու մասին Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունը մտահոգել է սոցցանցի օգտատերերին, հաղորդում է rosbalt.ru կայքը։

Օգտատերերը գրեթե 3 հազար մեկնաբանություն են արել Ցուկերբերգի գրառման տակ։ Շատերը հավանություն են տվել, սակայն որոշ մարդիկ խնդրել են չավելացնել  կոճակը։

«Dislike կոճակը կարող է կիբերհալածանքի պատճառ դառնալ։ Եթե ձեզ դուր չի գալիս որևէ թեմա, լուսանկար կամ տեսանյութ, ապա կարելի է  պարզապես չսեղմել «Like» կոճակը», – նշել է մեկնաբանություններից մեկի հեղինակ Ջեֆ Ա. Իլագանը։

Հիշեցնենք, որ 2015 թ.–ի սեպտեմբերի 16–ին Մարկ Ցուկերբերգը տեղեկացրել էր, որ ընկերությունում աշխատում են «dislike» կոճակ ավելացնելու ուղղությամբ, որը թույլ կտա օգտատերերին կարեկցանք հայտնել։

«Կյանքում բոլոր պահերը չեն, որ երջանիկ են։ Եթե դուք որևէ տխուր նյութ եք հրապարակում, օրինակ` փախստականների ճգնաժամի մասին կամ գրառում ենք կատարում ընտանիքի անդամի մահվան մասին, մարդիկ կարող են անհարմար զգալ նման գրառման տակ սեղմել «like» կոճակը։ Կարծում եմ` կարևոր է մարդկանց ավելի շատ հնարավորություններ տալ», – պարզաբանել է Ցուկերբերգը։

«Մարդիկ երկար տարիներ խնդրել են ավելացնել «dislike» կոճակը։ Մենք վերջապես լսեցինք ձեզ և աշխատում ենք այդ ուղղությամբ, կթողարկենք ավելի խոշոր հանրության պահանջները բավարարող որևէ բան», – ընդգծել է նա։

8