ОБСЕ

ԵԱՀԿ. Կիևը պետք է պատժամիջոցների ցուցակից հանի ԶԼՄ–ների ներկայացուցիչներին

6
Դունյա Միյատովիչը կարծում է, որ ընդունված պատժամիջոցները ծայրահեղ սահմանափակումներ են, և կոչ է արել իշխանություններին` հեշտացնել լրագրողների աշխատանքը և զերծ մնալ նրանց մուտքի համար վարչական արգելքներից

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի– Sputnik. ԶԼՄ–ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին` հանել տարբեր երկրների ԶԼՄ–ների ներկայացուցիչներին պատժամիջոցների ցուցակից, ասվում է ԵԱՀԿ մամուլի հաղորդագրությունում։

Նախօրեին Ուկրաինան արգելել  է իր տարածք մուտք գործել մի շարք եվրոպական և ռուսական հրատարակությունների լրագրողներին, որոնք մեղադրվում են «գործողություններում», որոնք իրական կամ պոտենցիալ սպառնալիքներ են ստեղծում Ուկրաինայի ազգային շահերի, ազգային անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նման որոշումն ամրագրված է պատժամիջոցների մասին Պյոտր Պորոշենկոյի հրամանագրում, որը հրապարակված է նախագահի կայքում։

«Ես լիովին հարգում եմ ահաբեկչության դեմ պայքարելու և իր երկրի քաղաքացիներին ու ազգային անվտանգությունը պաշտպանելու կառավարության իրավունքը։ Բայց ծայրահեղ սահմանափակումների ներմուծումը, որոնք խոչընդոտում են լրագրողների ազատ տեղաշարժը, այն ուղին չէ, որն ապահովում է անվտանգությունը։ Ես կոչ եմ անում նախագահ Պորոշենկոյին` փոփոխություններ կատարել իր հրամանագրում և հանել դրանից լրագրողներին»,– հայտարարել է Միյատովիչը։

Իրավապաշտպանը հավելել է, որ իշխանությունները պետք է հեշտացնեն լրագրողների աշխատանքը և զերծ մնան նրանց մուտքի համար վարչական արգելքներից։

6