ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը բավականին իրատեսական է համարում այն լուրը, որ ՄԱԿ–ի հաջորդ գլխավոր քարտուղարը կին կլինի։ ԱՄԻ «Ռոսիա սեգոդնյայի» կազմակերպած «Մոսկվա–Նյու Յորք» տեսակամրջի ընթացքում Չուրկինը հայտնել է, որ նման տարբերակի օգտին հանդես է գալիս ՄԱԿ–ի անդամ–երկրների մեծամասնությունը։
Նա նաև մեկնաբանել է այն տեղեկությունը, որ իբրև հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է դառնա Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչը։ «Նախևառաջ, ոչ ֆորմալ հասկացություն է, որ տարածաշրջանային խմբերը հաջորդում են մեկը մյուսին, և այժմ եկել է արևելաեվրոպական խմբի հերթը։ Արևելաեվրոպացիները շատ ակտիվ պաշտպանում են իրենց թեկնածուի իրավունքը, որպեսզի հենց Արևելյան Եվրոպայից մեկը դառնա ՄԱԿ–ի հաջորդ գլխավոր քարտուղարը», – ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։
«Ես պետք է ասեմ, որ այստեղ ևս արևելաեվրոպական խումբը զուտ հարթակի դեր է տանում։ Այսինքն, այնտեղից թեկնածուներ են առաջադրվելու, սակայն ինքը` արևելաեվրոպական խումբը, ոչ մի որոշում այդ առումով չի կայացնելու։ Իսկ բոլոր այդ թեկնածուները կդրվեն ՄԱԿ ԱԽ–ի քննարկմանը։ Անվտանգության խորհուրդը պետք է համապատասխան առաջարկություն անի, ինչից հետո առաջարկությունը փոխանցվելու է Գլխավոր ասամբլեա, և Գլխավոր ասամբլեան, ինչպես գրված է կանոնադրության մեջ, կնշանակի հաջորդ գլխավոր քարտուղարին», – ասել է Չուրկինը։
«Սակայն սրա շուրջ, իսկապես, բավական թեժ վեճեր են ընթանում։ Առաջին հերթին, այստեղ երկրների մեծ խումբ կա, որն ասում է, որ անհրաժեշտ է, որպեսզի կին լինի, ընդ որում չի նշվում, որ այդ կինը պետք է լինի Արևելյան Եվրոպայից։ Այսինքն, նրանք կարծես թաքցնում են այդ սկզբունքը, սակայն այժմ Արևելյան Եվրոպայի հերթն է։ Նրանք ուղղակիորեն չեն ժխտում, որ Արևելյան Եվրոպայի հերթն է, սակայն չեն հիշատակում Արևելյան Եվրոպան։ Ուշադրություն է գրավում այն, որ նման ոչ պաշտոնական խումբ է ձևավորվել, մի խումբ, որը կողմ է, որպեսզի անպայման կին լինի։ Այդ խումբը գլխավորում է Կոլումբիայի մշտական ներկայացուցիչը։ Ինձ դժվար է պատկերացնել, որ Կոլումբիան պայքարում էր արևելաեվրոպացի կնոջ համար», – ասել է Չուրկինը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։



