Шарль Азнавур с сыном Мишей

Շառլ Ազնավուրը պատրաստ է ներգաղթյալներին ընդունել իր երկրորդ տանը

704
(Թարմացված է 18:39 16.09.2015)
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հաստատել է, որ ցանկանում է ներգաղթյալների ընդունել իր երկրորդ տանը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հաստատել է, որ  ցանկանում է ներգաղթյալների ընդունել իր երկրորդ տանը, հայտնում է Radio Mitre-ն։

Ըստ հրապարակման` աշխարհահռչակ երգիչը և երգահանը մտադիր է շարժական տուն ստեղծել, որտեղ ապաստան կկարողանա տալ յուրաքանչյուրին, ով «կթակի դուռը»:

«Պատրաստ եմ ողջունել ներգաղթյալներին տանը: Կան միջոցներ «շարժական տուն» գնելու և տարածք` այն տեղակայելու համար», – աղբյուրը մեջբերում է Ազնավուրի խոսքը:

Radio Mitre-ն հիշեցնում է, որ Ազնավուրը որդին է հայ ծնողների, նրա մայրը` Քնար Բաղդասարյանը ևս փախստական էր` փրկվել էր Հայոց ցեղասպանությունից։ 80-ականներին Ազնավուրը գրեց Ձոն ներգաղթյալներին, որտեղ նա երգում է նրանց մասին, ովքեր ստիպված են լքել իրենց հայրենիքը։

704
թեմա:
Հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր (47)