Визит президента РФ В.Путина в Италию

Հռոմի Պապի վրա ծրագրված հարձակման կասկածանքով ԱՄՆ–ում դեռահաս է ձերբակալվել

6
ԶԼՄ–ների տվյալներով` 15–ամյա դեռահասը գտնվել է «Իսլամական պետության» քարոզի ազդեցության տակ։ Նրան մեղադրում են ծայրահեղականներին նյութական օգնություն ցուցաբերելու փորձի և ահաբեկչական ակտիվություն դրսևորելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. ՀԴԲ–ն Ֆիլադելֆիայի մոտակայքում 15–ամյա դեռահասի է ձերբակալել հաջորդ շաբաթ Հռոմի Պապի ԱՄՆ նախատեսված այցի ժամանակ ծրագրված հարձակման կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է ABC News հեռուստաալիքը, դեռահասը գտնվել է «Իսլամական պետություն» խմբավորման քարոզի ազդեցության տակ։ Այս քայլը հերթական անգամ ցույց տվեց, թե սոցցանցերի միջոցով որքան ուժեղ ազդեցություն կարող է ունենալ ահաբեկչական կազմակերպությունը դեռահասների վրա։

ՀԴԲ–ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հիմա «ՀԴԲ–ն սերտորեն համագործակցում է ԱՄՆ–ի գաղտնի ծառայության հետ»` Հռոմի Պապի այցի անվտանգությունն ապահովելու համար։

«Դեռահասը պայթունավտանգ նյութեր պատրաստելու հրահանգ է ստացել և այդ տեղեկատվությունը տարածել սոցիալական ցանցերով», – նշվում է ՀԴԲ–ի և Գաղտնի ծառայության համատեղ զեկույցում։

Դեռահասը մեղադրվում է ծայրահեղականներին նյութական օգնություն ցուցաբերելու փորձի և ահաբեկչական ակտիվություն դրսևորելու համար։

6