Рабочий визит президента РФ В.Путина в Таджикистан для участия в саммите ОДКБ

ՀԱՊԿ–ն` Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման իրական գործոն

109
ՀԱՊԿ–ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցել են այդ ռազմաքաղաքական դաշինքի բոլոր անդամ երկրների առաջնորդները, նրանք ներկայացրել են իրենց կարծիքները ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտում, ինչպես նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին և մի շարք համաձայնագրեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի– Sputnik. Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովն անցել է ինչպես աշխարհում, այնպես էլ կենտրոնական–ասիական տարածաշրջանում տիրող բարդ իրադրության ֆոնին։

Համաշխարհային հանրության հիմնական ուշադրությունը սևեռված է Եվրոպային, որտեղ բանավեճեր ու դիմակայություններ են ծավալվում արաբական երկրներից Եվրոպա գաղթող հարյուր հազարավոր փախստականների հոսքի կապակցությամբ։ Միաժամանակ, այդ խնդրի արմատները գնում են մերձարևելյան տարածաշրջան, ինչպես նաև այն գործընթացների արմատները, որոնք այսօր տեղի են ունենում ՀԱՊԿ հարավային սահմաններում։

Երևում է` ԱՄՆ–ն պատրաստ է ամեն ինչի` տարածաշրջանի ավերիչ գործընթացների կազմակերպման պատասխանատվությունը Ռուսաստանի վրա գցելու և Արևելյան Եվրոպայի ու Ասիայի թեժ կետերն ակտիվացնելու համար։

Միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարբեր ընդդիմադիր ուժեր ակտիվացել են Տաջիկստանում և Հայաստանում (ՀԱՊԿ անդամ երկրներում), ինչպես նաև Մոլդովայում։ Բոլոր այս իրադարձությունները, հատկապես ՀԱՊԿ–ի անդամ մի շարք պետությունների սահմանների մոտ լարվածության աճը համարժեք և արդյունավետ պատասխան է պահանջում։ Եվ այդ պատասխանի տարբերակները քննարկվել են Դուշանբեում, ՀԱՊԿ գագաթնաժողովում։

Գագաթնաժողովում, ավելի ճիշտ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում մասնակցել են այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամ երկրների առաջնորդները։ Նախագահները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտում իրավիճակի, ինչպես նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին և ստորագրել մի շարք համաձայնագրեր։

Հատուկ գագաթնաժողով

Ներկա գագաթնաժողովը զգալիորեն տարբերվում է նախորդ գագաթնաժողովներից մի շարք սկզբունքորեն կարևոր հանգամանքներով։

Առաջին հերթին, նախկինում ՀԱՊԿ–ի սահմանների երկայնքով տարբեր տեսակի «թեժ կետերը» այդ կազմակերպության որոշ անդամների կողմից ընդունվել են որպես էպիզոդներ, լարվածության առանձին օջախներ։ Այն, ինչ տեղի է ունեցել, օրինակ, Ղրղըզստանում, այդքան էլ չի հուզել որոշ քաղաքական գործիչների Հայաստանում կամ Բելառուսում, և հակառակը. ռուս–ուկրաինական սահմանին տիրող բարդ իրավիճակն ինչ–որ մեկին թվացել է բացառապես այդ երկու երկրների խնդիրը։

Անցած տարվա ընթացքում ակնհայտ է դարձել, որ հետխորհրդային տարածքում ռազմական հակամարտությունները հայտնի համաշխարհային խաղացողի գլոբալ և ագրեսիվ քաղաքականության մաս են, որը շահագրգռված է նրանում, որպեսզի փոխի աշխարհի քարտեզը, որից ելնելով ձևավորված սպառնալիքը երկարաժամկետ է, և ՀԱՊԿ հարավային և արևմտյան սահմաններով ծավալվող պատերազմն առանց բացառության կանգնած է տարածաշրջանի բոլոր երկրների շեմին։

Նստաշրջանին ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նշեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության շրջանակն արդեն դուրս է եկել Իրաքի և Սիրիայի սահմաններից։ ԻՊ–ն հավակնություններ ունի Մեքքայի, Մեդինայի, Երուսաղեմի նկատմամբ, ցանկանում է տարածել ակտիվությունը Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի վրա, ինչը շատ է անհանգստացնում Մոսկվային։

Երկրորդ, Դուշանբեում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը ցույց է տվել, որ  նշված դաշինքը դարձել է հիրավի հավաքական սուբյեկտ։ ՀԱՊԿ մեջ մտնող երկրների առաջնորդներից յուրաքանչյուրը ոչ միայն ակտիվ չի եղել, այլ նաև հանդես է եկել դաշինքի ամրապնդման սեփական առաջարկներով։ Եթե նախկինում կազմակերպության ներկայացուցիչներից մեկն իրեն թույլ էր տալիս ձևական վերաբերմունք ՀԱԽ որոշումների նկատմամբ, ապա ներկա պահին, ինչպես ցույց տվեց Դուշանբեի գագաթնաժողովը, նման տրամադրությունները հօդս են ցնդել։

Գագաթնաժողովի ավարտից հետո ստորագրվեցին սկզբունքային համաձայնագրեր, և դրանցից կարևորագույնը, իմ կարծիքով, ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի մասին համաձայնագիրն էր։ Համաձայնագիր է ստորագրվել նաև զորամիավորումների և այլ միավորումների և շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման բնագավառում։ Հարց է բարձրացվել ՀՕՊ հավաքական համակարգի ստեղծման, արագ արձագանքման հավաքական ուժերի ընդլայնման և արդյունավետության բարձրացման մասին և մի շարք այլ հարցեր, որոնք անմիջական կապ ունեն արտաքին սպառնալիքի հավաքական արտացոլման ապահովման հետ։

ՀԱՊԿ–ն դարձել է բացարձակ աշխատանքային կառույց, որտեղ անդամներից յուրաքանչյուրը գիտակցում է տարածաշրջանի ճակատագրի համար հավաքական պատասխանատվությունը և անում է ամեն ինչ դրա անվտանգությունն ապահովելու համար։

ՀԱՊԿ–ն դուրս է գալիս իր տարածաշրջանային կարգավիճակի շրջանակից

Վերջապես, երրորդը, ՀԱՊԿ–ն դուրս է եկել տարածաշրջանային դաշինքի սահմաններից և վերածվել, առնվազն, անդրտարածաշրջանային կառույցի։ Ամեն դեպքում, այն որոշումը, որ ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի 70–րդ նստաշրջանում ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները հանդես կգան միասնական ճակատով և տիեզերքում զենքի տեղակայման կանխարգելման թեմայով մի շարք համատեղ հայտարարություններ կանեն, ինչպես նաև, ինչն ամենահետաքրքիրն է, միջազգային ահաբեկչության դիմակայության միջոցների վերաբերյալ, արդեն խոսում է դրա մասին։

Որո՞նք են լինելու ՀԱՊԿ–ի` տարածքային ռազմաքաղաքական դաշինքից անդրտարածաշրջանային և համաշխարհային նշանակության հավաքական անվտանգության ապահովման գործոնի վերածվելու հետևանքները։

Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել Մերձավոր Արևելքի իրավիճակը, որտեղ շատ քիչ է մնացել Բաշար Ասադի ճակատագրի լուծմանը և, հետևաբար, ոչ միայն ծայրահեղական իսլամիզմի, այլ նաև ԱՄՆ–ի ընդլայնողական ծրագրերի ճանապարհին կանգնած Սիրիայի` որպես երկրի անկախ գոյությանը։

Փորձագետների մեծամասնությունը հակված է նրան, որ իսլամիստների կողմից Դամասկոսի զավթումից որոշ ժամանակ անց զավթած տարածքում Իսլամական պետության ամրապնդումից հետո գրոհայինները և նրանց ամերիկացի վերահսկողները հայացքները կսևեռեն Իրանի, ինչպես նաև հյուսիսի` Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա։

Այն, որ համաշխարհային հեգեմոնը և նրա օգնականները չեն սահմանափակվի Սիրիայի վրա, այսօր հասկանալի է ոչ միայն Եգիպտոսի ղեկավարությանը, ով ամրապնդում է իր պաշտպանունակությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ նաև ԱՄՆ–ի այնպիսի ավանդական առաջնորդներին, ինչպիսին Սաուդյան Արաբիան է։

Տարածաշրջանի ո՞ր երկրներից է պետք օրինակ վերցնել` գլոբալ պատերազմին ինչ–որ կերպ դիմակայելու համար։ Անկասկած, ոչ Լիբիայից, ոչ Իրաքից ու Սիրիայից, որոնք ոչնչացվել են առանձին–առանձին։ Տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովման օրինակ կարող է ծառայել ՀԱՊԿ–ն։

Միայն ՀԱՊԿ–ն է այսօր շիաների (Տաջիկստան) և սունիթների (Ղազախստան), ինչպես նաև տարբեր էթնոսների և դավանանքների միաբանության օրինակ։ Միայն ՀԱՊԿ երկրներն են ընդունակ, առանց հարևանների ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների, դիմակայել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձերի։ 

Կարծում եմ, որ հեռանկարում այս դաշինքին կարող են իրենց հայացքներն ուղղել Իրանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ։ Վստահ եմ` տարածաշրջանում ՀԱՊԿ–ի շուրջ Արևմուտքի ընդլայնման ավելացման դեպքում կարող է ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի դիմադրության յուրօրինակ ճակատ ձևավորվել։

Իմ կարծիքով, Դուշանբեում ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովը ցուցադրեց ոչ միայն եվրասիական վեց երկրների միաբանությունը, այլ նաև խաղաղության համար նրանց հավաքական պատասխանատվությունը և, ինչը կարևոր է, վճռական գործողությունների պատրաստակամությունը։

Վլադիմիր Լեպյոխին, ԵվրԱզԷս Ինստիտուտի տնօրեն

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

109